Մովսիսյան-Ռաջաբով` կրկին ոչ ոքի. Հայաստանի հույսը Վլադիմիր Հակոբյանն է
Սպորտ
Այսօր շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին ուժերը չափեց Ադրբեջանի հավաքականի հետ:
Ինչպես Արոնյան-Մամեդյարով, Սարգսյան-Հուսեյինով, այնպես էլ Մովսիսյան-Ռաջաբով խաղն ավարտվեց ոչ ոքի` 0,5:0,5:
Նշենք, որ այս պահին շարունակվում է Վլադիմիր Հակոբյան-Ռաուֆ Մամեդով խաղը:
Հիշեցնենք նաև, որ 8-րդ տուրից հետո մեր տղամարդկանց ընտրանին 12 միավորով 3-րդ հորիզոնականում է և 1 միավորով է զիջում Ֆրանսիայի և Ադրբեջանի ընտրանիներին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում