Կազանում վթարված Boeing-737-ի 50 զոհերի մեջ է նաև Թաթարստանի նախագահի որդին. հայտնի են զոհերի անունները
Արտակարգ Պատահար
Կազանում վայրէջքի ժամանակ վթարի ենթարկված ինքնաթիռում գտնվել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիհանովի որդին՝ Իրեկը: Երիդասարդը եղել է ոմն Ալեքսանդր Անտոնովի հետ՝ ինքնաթիռի բիզնես-դասի հատվածում:
Հայտնի է նաև ինքնաթիռում գտնվող մյուս անձանց ինքնությունը:
Ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայից Կազան ուղևորվող Boeing-737 ինքնաթիռն այսօր վթարի է ենթարկվել վայրէջքի պահին և հրդեհվել:
Նախնական տվյալներով` մահացել է 50 մարդ, այդ թվում` անձնակազմի 6 անդամ:
Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ից հայտնել էին, որ ինքնաթիռն ընկել է վայրէջքի երկրորդ շրջանի ժամանակ, որից հետո պայթել են վառելիքի բաքերը, ինչի արդյունքում էլ հրդեհ է բռնկվել: Այժմ արդեն հրդեհը մարված է:
Ավիավթարը տեղի է ունեցել Ռուսաստանի ժամանակով 19:30-ին:
Դեպքի առթիվ տարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն