Վրաստանի նոր կառավարությունը կհաստատվի նոյեմբերի 20-ին
Վրաստան
Վրաստանի նախարարների նոր կաբինետն ու վարչապետը նոյեմբերի 20-ին կներկայանան խորհրդարանին` վստահության քվե ստանալու. լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին:
Նրա խոսքերով` համաձայն Վրաստանի նոր Սահմանադրության` նոր վարչապետի թեկնածությունը պետք է առաջադրվի խորհրդարանական մեծամասնության կողմից: Դրանից հետո նախագահը վարչապետի թեկնածուին կհանձնարարի ձևավորել նոր կառավարություն, որի կազմը և վարչապետի թեկնածությունը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից արտահերթ նիստի ընթացքում, որի ժամանակ պատգամավորները նոր կառավարության կողմ կամ դեմ կքվեարկեն. գրում է ИТАР ТАСС-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն