Վալերի Կարպինը՝ Յուրա Մովսիսյանի մասին
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը championat.com-ին տված ծավալուն հարզազրույցում անդրադարձել է նաև թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանին:
«Զենիթի հետ խաղում կար թիմ: Ռեբրովը և Մովսիսյանը մեծ ներդրում ունեցան, միայն այդքանը: Մովսիսյանի հնարավորությունների մասին գիտեինք և' հեթ-տրիկից առաջ և' հետո: Այն փոփոխության չի ենթակվել: Այն, որ Մովսիսյանը բազմակողմանի խաղացող է, մարզումնեի արդյունք է, և ոչ մի գերբնական բան չկա: Դերբիում նրա մասնակցությունը կախված է նրա վիճակից և տրամադրվածությունից: Տեսնենք, թե ինչպես կմարզվի ընդհանուր խմբի հետ, նա դեռևս անհատական ծրագրով է մարզվում, չնայած որ ծունկը ցավում էր: Օլեգ Իվանովիչը մի անգամ ասաց` այն օրը, երբ ֆուտբոլիստն արթնանում, և նրա մոտ ոչինչ չի ցավում, ուրեմն` նա մահացել է: Այո, ծունկը ցավում էր, սակայն դա չէր խանգարում մարզվել:
«Սպարտակում» 11 մետրանոցները իրացնում են Մովսիսյանը և Կոմբարովը»,-նշել է Կարպինը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում