Մոուրինյուն հասարակությանը տրամադրում է Նեյմարի դեմ. Սկոլարի
Սպորտ
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին պաշտպանել է Նեյմարին: Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն ֆուտբոլիստին սուզորդ է անվանել, ինչը բարկացրել է Սկոլարիին:
«Մոուրինյուն զբաղվում է նրանով, ինչը նրա մոտ շատ լավ է ստացվում. նա ԶԼՄ-ներն օգտագործում է իր շահերի համար: Մոուրինյուն հասկանում է, որ Նեյմարը գրեթե հասել է Մեսսիի և Ռոնալդուի խաղամակարդակին, այդ պատճառով էլ նախօրոք փորձում է ապահովագրվել, եթե «Չելսին» Չեմպիոնների լիգայում հանկարծ ստիպված լինի հանդիպել «Բարսելոնային»: Մոուրինյուն դիտմամբ է հասարակությանը տրամադրում Նեյմարի դեմ: Այդիպսին է նրա ոճը»,-Սկոլարիի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում