Դել Բոսկեն «Ոսկե գնդակի» համար պայքարում քվեարկել է Չավիի և Ինյեստայի օգտին
Սպորտ
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, թե ում օգտին է քվեարկել տարվա լավագույն մարզչի և ֆուտբոլիստի թեկնածուներից. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Ֆուտբոլիստների շրջանում քվեարկել եմ Չավիի, Անդրես Ինյեստայի և ևս մեկ ֆուտբոլիստի օգտին: Իսկ մարզիչներից նախընտրել եմ Յուպ Հայնկեսին, Ռաֆայել Բենիստեսին և Լուիս Ֆելիպե Սկոլարիին: Ընտրությանս հարցում հիմք եմ ընդունել ձեռք բերված տիտղոսները. կարծում եմ` սա օբյեկտիվ մոտեցում է»,-նշել է Դել Բոսկեն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում