Վարդան Պետրոսյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց
Հասարակություն
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Դերասանը գտնվում է «Քանկոր» սրտանոթային բժշկության կենտրոնում: Այս մասին Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Դերասանը սրտի հետ կապված խնդիրներ ունի, որոնք այժմ սրվել են. նա հետազոտությունն է անցնում կենտրոնում, և դատելով առողջական վիճակից` հավանաբար, կմնա այնտեղ:
Վերջինիս խոսքով`միջնորդություն են ներկայացրել դատախազին, որպեսզի խափանման միջոցը վերացվի կամ փոխվի երաշխավորության: Նաև բողոք են ներկայացրել վերաքննիչ դատարան, որպեսզի վերաքննության կարգով վերացվի խափանման միջոցը կամ փոխվի:
Առայժմ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն