«Անչելոտին ավելի շատ հաջողություններ կունենա «Ռեալում», քան Մոուրինյուն». Սիմոնե
Սպորտ
«Միլանի» նախկին հարձակվող Մարկո Սիմոնեն զուգահեռներ է անցկացրել Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուի և Կարլո Անչելոտիի միջև: Սիմոնեն նշել է, որ Անչելոտին մադրիդյան թիմում ավելի մեծ հաջողությունների կհասնի. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Ռեալի» մարզիչը լինելը մի կողմից հեշտ է, մյուս կողմից` դժվար: Քո տրամադրության տակ լինում է այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին է Ռոնալդուն: Այդ ֆուտբոլիստներն ունակ են հաղթել, եթե նույնիսկ խաղը անյքան էլ հաջող չէ: Մյուս կողմից` դժվար է աշխատել այդքան աստղերի հետ: Սակայն Անչելոտին ավելի շատ հաջողություններ կունենա, քան Մոուրինյուն: Վերջինիս դժվար է զիջել, երբ ստեղծվում է խնդրահարույց իրավիճակ: Մոուրինյուն ստեղծում է պայթյունավտանգ իրավիճակ, այն դեպքում, երբ Անչելոտիին միշտ հաջողվում է լուծել խնդիրը»,- նշել է Սիմոնեն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում