Հանդիպում՝ ՄԱԿ-ի նախաձեռնությամբ
Հայաստան
Օրերս ՀՀ ԱԻՆ «եյսմիկ պաշտպանության ծառայություն»գործակալությունում հյուրընկալվեցին ՄԱԿ-ի ապահովության և անվտանգության բաժանմունքի Հայաստանի, Բուլղարիայի և Մալթայի նորանշանակ խորհրդատու Սերգեյ Շիպիլովը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակից Արամ Գևորգյանը:
Հյուրերին հետաքրքրում էին Հայաստանում սեյսմիկ անվտանգության ապահովման ուղղությամբ կատարված քայլերը, խնդիրներն ու անելիքները: Նրանք ստացան իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները, որոնք վերաբերում էին հիմնախնդրի թե իրավական, և թե գիտակիրառական կողմերին: Ներկայացվեց նաև Գառնիի եզակի երկրաֆիզիկական դիտարանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում սեյսմիկ վտանգի գնահատման համար:
Հյուրերը մեծ գոհունակությամբ ընդունեցին վերջին տարիներին հրատարակված մի քանի արժեքավոր գրքեր, որոնք լուսաբանում են Հայաստանում սեյսմիկ ռիսկի նվազեցման ոլորտում առկա ձեռքբերումներն ու անելիքները: Կողմերը պայմանավորվեցին առաջին ծանոթությունը վերածել երկարատև և կայուն համագործակցության սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտում՝ ակնկալելով ՄԱԿ-ի աջակցությունը նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից