Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին
Արտաքին Քաղաքական
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Կազանի օդանավակայանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը խլեց տասնյակ մարդկային կյանքեր:
Ձեզ հետ կիսելով անժամանակ հեռացածների վիշտն ու դառնությունը՝ ցանկանում եմ բոլոր զոհվածների մերձավորներին և հարազատներին փոխանցել անկեղծ զորակցության և կարեկցանքի խոսքեր»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն