«Ինձ դուր չի գալիս Բլատերի արարքը Ռոնալդուի հանդեպ». Պեդրո
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պեդրոն քննադատել է Զեպ Բլատերին՝ Ռոնալդուի հասցեին ուղղված խոսքերի համար:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահը պորտուգալացի ֆուտբոլիստին դաշտում հրամանատար էր անվանել, ով իր ժամանակի մեծ մասը ծախսում է վարսահարդարման համար:
«Ինձ դուր չի գալիս Բլատերի արարքը, նրա պահվածքն անթույլատրելի է: Մարդկանց պետք է մեծ հարգանքով վերաբերվել: Հասկանում եմ, որ նա իր նախընտությունները ունի, որոնք պետք է հարգել: Սակայն նա ճիշտ չվարվեց»,-Պեդրոյի խոսքերը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում