Փրկարար շունն արժանացել է մեդալների
Այլ
Վերջերս Հայաստանի կինոլոգիական, կինոլոգիա-սպորտային միությունը Երևանում կազմակերպել էր շների վարժեցման ընդհանուր դասընթաց, իսկ նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ շների պաշտպանապահակային, հետախուզական և որոնողափրկարարական աշխատանքների մրցույթ:
Մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, սահմանապահ զորքերի, այլ կառույցների ծառայողական և անհատ քաղաքացիների շներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը մրցույթին ներկայացնում էր ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի (ՀՆՓԱԻԿ) Ջեկ անունով 3-ամյա արևելաեվրոպական հովվաշունը:
Մրցաշարի տարբեր անվանակարգերում Ջեկի գրանցած հաջողությունների մասին պատմում է Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ-կինոլոգիական ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Հայկ Նիկողոսյանը.
- Մրցույթի արդյունքներով՝ Ջեկը կեցվածքի, արտաքին տեսքի և վարժեցման ընդհանուր դասընթացը գերազանց յուրացնելու համար արժանացել է 2 մեդալի, 1 գավաթի, շնորհակալագրի և դիպլոմի: Վերջինը շանը հանձնել է մրցույթի գլխավոր դատավորը՝ Բելառուսի ոստիկանության գնդապետ, փորձագետ Օլեգ Լյուբաչկոն: Հայաստանի կինոլոգիական, կինոլոգիա-սպորտային միության կողմից նվեր ենք ստացել նաև Կանարյան դոգ ցեղատեսակի շուն, որը նույնպես ծառայության է անցնելու մեր համակարգում:
Մրցույթը Հայաստանում առաջին անգամ էր անցկացվում, սակայն կազմակերպիչների խոսքերով՝ այն շարունակական կլինի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն