Գևորգ Ղազարյանը հնարավոր է` լքի «Շախտյորը»
Սպորտ
Կարագանդայի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Վիկտոր Կումիկովը նշել է, որ թիմի մի քանի խաղացողներ հնարավոր է` լքեն թիմը:
Այդ ֆուտբոլիստների շարքում է նաև Հայաստանի հավաքականի խաղացող Գևորգ Ղազարյանը:
«Հնարավոր է, որ Խիժնիչենկոն և Ղազարյանը լքեն ակումբը, իսկ թե ուր կգնան, չգիտեմ: Քայլեր են ձեռնարկվում այս ֆուտբոլիստներին փոխարինողներ գտնելու և թիմի կազմը ամրապնդելու համար»,- մարզչի խոսքեը մեջբերում է Vesti.kz-ը:
Հիշեցնենք, որ Կարագանդայի թիմը շարունակում է պայքարը Եվրոպայի լիգայի որակավորման փուլում և նոյեմբերի 28-ին իր ուժեը կչափի հունական ՊԱՕԿ-ի հետ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում