Քաղաքապետարանը պատասխանում է Ստեփան Սաֆարյանին
Քաղաքական
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Իրավաբանական վարչությունը պատասխանում է Երևան քաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանին
«Հարգելի պարոն Սաֆարյան,
Ձեր դժգոհությունն առաջացրած պատասխանն արդեն իսկ պարունակում է Ձեր գրությամբ արծարծված հարցերի պատասխանը: Երևանի քաղաքապետն իր լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շրջանակներում, անկախ այն հանգամանքից, թե դա Ձեր պատկերացմամբ կամ ընկալմամբ ճիշտ է թե ոչ, կամ ինչպիսի որակում եք տալիս օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացմանը: Հակառակ պարագայում օրենսդրությունն անձանց օժտել է դատարան դիմելու իրավունքով, որն ազատ եք իրականացնել նաև Դուք:
Ինչ վերաբերվում է Ձեր կողմից ներկայացված ժամկետի հաշվարկին, ապա կարծում ենք առերևույթ իրավացի թվաբանական հաշվարկ կատարելուց առաջ պետք է հաշվի առնել, որ խոսքը տվյալ դեպքում իրավական ակտերով որոշվող ժամկետի և դրա մեկնաբանության /ընկալման/ մասին է:
Նման կարևոր հարցի վերաբերյալ, հնարավոր է կանխորոշելով տարակարծությունը և/կամ թյուրընկալումը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 82-86 հոդվածներով սահմանվել է իրավական ակտերով սահմանվող ժամկետների և իրավական ակտի մեկնաբանման /ընկալման, հասկանալու/ պարզագույն կանոններ:
Եթե նշված իրավանորմերի շարադրանքին ծանոթանալուց հետո դեռ այլ կարծիքի կլինեք, ապա ընդամենը կցանկանանք հավելել, որ մեր հայերենում մեր պատկերացմամբ «նիստից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացրած նախաձեռնությունն» բառակապակցությունը էապես տարբերվում է այն նախաձեռնությունից, որը ներկայացվել է «երկու շաբաթվա ընթացքում»»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն