Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել 

«Մեր պատվիրատուն Ձեր գործողություններն են». «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

ՄԵՐ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ ՁԵՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

Վերջին մի քանի օրերի ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը տարբեր թեմաներով հայտնվեց սովորականից ավելի մեծ ուշադրության կենտրոնում, քանի որ մեր լրագրողների հեղինակած շատ նյութեր լրջորեն անհանգստացրին հոդվածների «հերոսներին»:

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է

Իհարկե, սովորաբար ընդունված է ասել, որ սենսացիան լրագրության անբաժանելի մասն է, լրագրողների «հացը»: Ու բնական է, որ ցանկացած լրագրող ջանում է այնպիսի նյութեր հրապարակել, որոնց շուրջ աղմուկ բարձրանա, քննարկումներ ծավալվեն, եւ, ի վերջո, բարձրացված խնդիրներին լուծում տրվի: Սակայն այսօր Հայաստանում աղմուկ են բարձրացնում այն բնույթի նյութերը, որոնք առավել մակերեսային են: Օրինակ՝ հայաստանյան հասարակական, քաղաքական ու նաեւ լրատվական դաշտն այդքան բուռն չարձագանքեց «Ժողովուրդ» օրաթերթի այն հրապարակումներին, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկ ամսվա ընթացքում չարտերային 2 թռիչքների համար պետբյուջեից 130 հազար ԱՄՆ դոլար գումար էր դուրս գրել, կամ որ «Շանհայ էքսպո 2010» ցուցահանդեսի համար շուրջ 2 մլն դոլար էր ծախսվել: Եւ օրինակ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր որդուն պատկանող հյուրանոցային համալիրին ԱԺ բյուջեից մոտ 5 մլն դրամ գումար է հատկացրել պաշտոնական պատվիրակության անդամների գիշերակացի համար՝ վճարելով նաեւ հյուրերի չմնացած օրերի դիմաց:

ՎԱՐՉԱՊԵՏԻ «ՍՊԱՌՆԱԼԻՔԸ»

Փոխարենը ՀՀ վարչապետն անհարկի աշխուժություն ցուցաբերեց եւ կառավարության անդամների ներկայությամբ մեր լրագրողներին «սպառնաց» դատի տալ, քանզի վիրավորվել էր, որ գրել էինք, թե ԱԺ-ում իր թիմակիցները լոբբինգ են արել, որ բյուջեին չքննադատեն կամ որ իրեն է պատկանում «Աէրո տաքսի»-ն: Սակայն մինչ օրս «Ժողովուրդ» օրաթերթն ընդամենը 2 «անհերքելի» հերքման տեքստ է ստացել եւ վերջ: Թեեւ լավ կլիներ, որ ՀՀ կառավարությունը հրապարակավ բացատրեր, թե ինչու են նույնիսկ առաջին տպավորությամբ անարդյունավետ ծախսեր արվում պետբյուջեի հավին՝ հընթացս վարկանիշներ գնելով:

«ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՆԿԻ «ՍՊԱՌՆԱԼԻՔԸ»

Օրեր անց «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ն հրապարակավ սպառնաց դատի տալ «Ժողովուրդ» օրաթերթին՝ ոչ օբյեկտիվ տեղեկություն հրապարակելու համար: Բանկն էլ վիրավորվել էր, որ գրել էինք, թե իրենց կողմից չվճարված աշխատավարձը պատճառ է դարձել, որ բանկի կառավարմանն անցած «Միկա ցեմենտ» գործարանի մոտ ինֆարկտից մարդ մահանա: Այս դեպքում էլ «Ժողովուրդ» օրաթերթը գործել էր բարեխիղճ, քանի որ մեր լուրի հավաստիությունը հաստատեց նաեւ մահացած Արմեն Ռաֆայելյանի կինը, ում եւս «ՎՏԲ» բանկն աշխատավարձի պարտք ունի:

ԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ «ՌԱԶԲՈՐԿԱՆԵՐԸ»

Այնուհետեւ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնվեց օրենսդիրների ուշադրության կենտրոնում, քանի որ համարձակվեց ի ցույց դնել ԱԺ-ում գործունեություն ծավալող կանանց ներքին «ռազբորկաները»: Անշուշտ, մեղմ ասած, տգեղ էր իմանալ, որ «փափկասուն տիկնայք» ունակ են ճամփորդելու համար իրար նվաստացնել, վիրավորել: Սակայն այդ գիտակցման փոխարեն պատգամավորուհիները մեր լրագրողներից էին «պատիվ պահանջում»' կշտամբելով, թե ինչու են նման նյութ գրել, ամոթ է: Իհարկե ամոթ է: Սակայն դա պետք էր գիտակցել մինչեւ «մազ պոկելու» ժամանակահատվածը: Իսկ «Ժողովուրդ» օրաթերթն ընդամենն արտացոլել էր իրականությունը, ինչն արձանագրեց նաեւ tert.am-ը' գրելով. «Բոլորս ականատես եղանք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումն ԱԺ տիկնանց կռիվների մասով ճիշտ էր»:

ԶՎԱՐՃԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Եվ, վերջապես, շաբաթն ամփոփվեց խորհրդարան մտնելու հավակնություն ունեցող մի մարդու «հայտնությամբ», որը հասցրեց մի լավ զվարճացնել հայ հասարակության զգալի հատվածին: Խոսքը Հեղինե Բիշարյանի քրոջ փեսայի՝ Լեւոն Դոխոլյանի մասին է, որին իր հարեւանները ճանաչում են «Քույրիկ Լեւոն» ածականով: Այս լուրն այնքան էր նյարդայնացրել ՕԵԿ փոխնախագահ Հ. Բիշարյանին, որ նա առավոտյան խմբակցության երկու ժամանոց նիստ էր հրավիրել՝ ՕԵԿ պատգամավորներից բացատրություն պահանջելու, թե ինչպես է «Ժողովուրդ» օրաթերթն իմացել իր փեսայի մասին լուրը: Իսկ կեսօրին էլ ՕԵԿ-ի «էգ առյուծն» իր բարկությունը թափեց լրագրողների վրա՝ հարձակվելով «առանց զգուշացնելու»:

Իհարկե, տհաճ է, երբ որեւէ մեկին ածականով են ճանաչում, սակայն ՀՀ իշխանության բուրգի ամենավերեւում կանգնածներն ունեն իրենց մականունները, որոնք ժառանգել են փողոցից: Ո՞րն է լրագրողների մեղքը, որ, օրինակ, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Ծառուկյանը, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը, Առաքել Մովսիսյանը, Աշոտ Աղաբաբյանը ու էլի շատերը հայտնի մականուններ ունեն: Եվ այս ֆոնին «Քույրիկ Լեւոնը» ամենավատ մականունը չէ (J): Սա՝ իմիջիայլոց:

ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՏՎԵՐ ՓՆՏՐԵԼԸ

Ինչո՞ւ եմ կարեւորում այս թեման: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի գործունեությունից տարբեր առիթներով նեղսրտած պաշտոնյաներն ու ձեռնարկությունները մեղքն իրենց մեջ փնտրելու փոխարեն փորձում են մրոտել մամուլը՝ բամբասելով, թե պատվերներ են թաքնված հրապարակումների հետեւում: Ու քանի որ իշխանական վերնախավում իրար մեղմ ասած, ատում են, նրանցից յուրաքաչյուրի հասցեին մամուլում հնչած քննադատությունը դիտվում է որպես պատվեր՝ «հակառակորդ» ճամբարից: Սրան գումարվում է նաեւ այն հանգամանքը, որ իշխանական «ժամանակակից» շատ գործիչներ ունեն իրենց անձնական օգտագործման լրատվամիջոցները (հիմնականում էլեկտրոնային կայքեր), որոնց միջոցով «ոչնչացնում են» միմյանց՝ իրենց արշինով չափելով նաեւ պրոֆեսիոնալ լրագրողներին:

Բացի այդ, «պատվերացավ» հրվանդությունն Հայաստանում «զարգացավ» մի քանի չկայացած խոսնակների շնորհիվ, որոնք իրենց ղեկավարների մոտ աշխատանքի ընդունվելիս «ոսկե սարեր» են խոստանում, թե «Ձեր մասին այլեւս ոչ ոք ոչինչ չի գրի», ու երբ տգիտության իրենց բազայով բախվում են իրականությանը, ղեկավարներին սկսում ե համոզել, թե «Ձեր դեմ պատվերով են գրել»: Ահա այսպես «պատվեր տալ», «պատվերով գրել» եւ այս տիպի այլ հիմար արտահայտությունները մեր երկրում դոմինանտ են դարձել: Այնպիսի մարդիկ են երբեմն անձնական մտասեւեռումներ ունենում՝ պատվերների թեմայով, որ, Սերժ Սարգսյանի խոսքերով ասած, մնում է «քահ-քահ ծիծաղել»:
Ես ցանկանում եմ մեկընդմիշտ բոլորին հիշեցնել (որոշներին էլ տեղեկացնել), որ «Ժողովուրդ» օրաթերթն աշխատում է բարեխիղճ եւ օբյեկտիվ: Մեր թիմին մի՛ փորձեք վախեցնել «ինչո՞ւ եք գրել, դուք գիտե՞ք, որ...» եւ այլ արտահայտություններով, դատարաններ դիմելու սպառնալիքներով, անձնական նամակներով, հեռախոսազանգերով կամ անսարք մեքենաների վարորդներին որպես ուղեկցորդ գործի դնելով: Ոչինչ չի ստացվի: Մենք լավ գիտենք մեր իրավունքներն ու պարտականությունները: «Ժողովուրդ» օրաթերթն աշխատելու է այնպես, ինչպես աշխատել է հիմնադրման օրվանից՝ հավատարիմ մնալով ընթերցողներին տված խոստումներին: Մենք գրել ենք, գրում ենք եւ գրելու ենք բոլորի եւ ամեն ինչի մասին: «Ժողովուրդ» օրաթերթում արտոնյալներ ու «տաբուներ» չկան ու չեն կարող լինել: Սխալը ձե՛ր մեջ փնտրեք եւ այնպե՛ս աշխատեք, որ չարժանանաք մամուլի քննադատությանը:

Հարգանքներով՝ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին
Ամենադիտված