ՄՄ-ին անդամակցելու դեպքում, հնարավոր է, ռուսաց լեզվին տան հատուկ կարգավիճակ
Հայկական Մամուլ
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեպքում, հնարավոր է, վերականգնվի խորհրդային «հին ու բարի» ավանդույթներից մեկը, երբ ռուսաց լեզվին տրված էր հատուկ կարգավիճակ: Հանգստյան օրերին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետդումայի` ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստում այդ կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին բարձրացրել է ՀՀ-ում ռուսաց լեզվին կարգավիճակ տալու հարցը: Նա նշել է, թե Հայաստանում ռուսերենը պետք է դառնա եթե ոչ բարձր, ապա առնվազն տեխնիկական կարգավիճակի լեզու, եւ բոլոր փաստաթղթերը, տնտեսական պայմանագրերը պետք է լինեն նաեւ ռուսերենով, եւ այդ դրույթն արդեն ընդունել են Բելառուսն ու Ղազախստանը:
Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ ՄՄ-ին ՀՀ անդամակցությունը հայոց լեզվին սպառնալիք է դառնում: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ պետական լեզուն հայերենն է: Իսկ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է. «ՀՀ-ում գործավարությունն իրականացվում է հայերեն»: Ու հիմա ցանկացած օտար լեզվի հատուկ կարգավիճակ տալն ինքնըստինքյան կհակասի ՀՀ Սահմանադրությանը: Ի դեպ, նշենք, որ ԵՄ-ն Ասոցացման համաձայնագրի քննարկումների ժամանակ լեզվի հետ կապված նման պահանջ երբեւէ չի ներկայացրել:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը