Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Սպասվելիք իշխանական հաճույքներ` Լատինական Ամերիկայում. կրքոտ բրազիլուհիներ և կիթառ` հանուն Հայաստանի

Վերլուծական

Հայաստանում օրեցօր կուտակվում են սոցիալական լիցքերը, մինչդեռ իշխանությունները չեն կարողանում կայունացնել իրավիճակը: Կամ` չեն ցանկանում: Կամ` այդպես է պետք:

Երկրի խնդիրները լուծելու փոխարեն` նրանք ավելի հեշտ միջոց են գտել: Ժամանակ են սպանում: Այդպես և՛ հեշտ է, և՛ էժան: Ավելի հեշտ է ԱԺ-ում կամ կառավարությունում մի քանի ծաղրածու պահել, որոնք «բիրիքով» ապուշ մտքեր կարտահայտեն և կզբաղեցնեն հասարակական միտքը, քան ընտրել փառքի տատասկոտ ճանապարհը` աշխատել: Կամ էլ դուրս են գալիս մաքուր օդի` ցրվելու: Մեկը կիթառ է նվագում, մյուսը` դհոլ, մեկ ուրիշը դամ է պահում: Այդպես ժամանակը հեշտ է սպանել: Եթե տնտեսություն կառավարելու համար ապաշնորհ են, կիթառի տնգտնգոցը կարող է սրտեր հուզել: Ճաշակին ընկեր չկա:

Երկրի խնդիրները լուծելու առավել դյուրին ճանապարհ էլ կա` ամեն ինչ բարդել դժգոհողների և լրատվամիջոցների վրա: Երբեմն ցույց տալ խիարի աճի կենսաբանական խախտման պատճառները և մեղադրել գաղջ մթնոլորտ ստեղծելու համար` այդքան էլ ծախսատար չէ: Մի քանի գրպանի հեռուստաալիք և մեկ արկղ հանքային ջուր` սեղանին դնելու համար, և երկրի հիմնախնդիրները եթերով ցրելու կենսական պայմաններն առկա են:

Պետության խնդիրների լուծման լավագույն միջոցներից մեկն անգերազանցելի է` երկրի վիճակից բողոքողներին անվանել գրանտակերներ, ջհուդամասոնական դավադրության մասնակիցներ կամ թշնամու ջրաղացին ջուր լցնողներ: Հին, փորձված, բարի մեթոդ է: Ցանկացածին մեղադրիր օտարի համար աշխատելու, Ադրբեջանի օգտին քարոզչություն անելու մեջ, և կյանքը հիասքանչ է: Երկրի փողերը կարելի է տանել դուրս, որևէ եպիսկոպոսի կողմից օֆշորային հաշիվներում սուրբ ջուր օծել և մեղադրել քննադատներիդ Ադրբեջանի օգտին քարոզելու համար: Ասում են` էֆեկտիվ է:

Շուտով սպասվում են բողոքի նոր դրսևորումներ` տրանսպորտի սակագների թանկացմանն ընդառաջ: Իշխող քաղաքական միտքը գրպանում «ծալած ունի» հերթական աշխարհաքաղաքական դավադրության տեսությունը: Փորձի՛ր հակադրվել սոցիալական բռնաբարությանը` լրահոսը ցնցվում է պատմական փաստերով. այ էսպես դարերով իրար ոտքի տակ ենք տվել, օտարները, նախորդ հազարամյակներից սկսած, դավադիր ծրագրեր են կազմել Հայաստանը ոչնչացնելու համար, իսկ դուք` սրիկաներդ, ջուր եք լցնում նրանց ջրաղացին: Չկարողանալով ծնկի բերել հպարտ հայ ժողովրդին` Հռոմի կայսրերը տարեցտարի թանկացնում էին վարսակի գները, որի հետևանքով ձիերի միջոցով ուղևորափոխադրումների սակագները փոխվում էին: Մայրաքաղաք Տիգրանակերտի իջևանատների մոտ կազմակերպվում էին «Չեմ վճարելու 150 դահեկան» անվանումով ակցիաներ, որի հետևանքով Հռոմը Հայաստանը ներսից թուլացրեց, որին հետևեց Պոմպեոսի արշավանքը Հայաստան: Քանի որ Պոնտոսից բերվող համեմատաբար էժան վարսակի ներկրման մայրուղին վաճառվել էր հռոմեացիներին` մ.թ.ա. 66 թվականին Հայաստանը ստիպված էր ինքնիշխանության որոշակի կորուստների գնալ: Օգտվելով ձիատրանսպորտի սակագների թանկացման շուրջ բողոքի ակցիաներից` Պոմպեոսն ավելի մեծ զիջումներ պարտադրեց հայ ժողովրդին... Հետագա տարիներին վարսակի և պայտի թանկացման հետևանքով ձիատրանսպորտի թանկացման դեմ հրահրվող բողոքի ակցիաները հայերի դեմ շարունակեցին օգտագործել աշխարհաքաղաքական նոր խոշոր կենտրոնները` Բյուզանդական կայսրությունը, արաբական խալիֆաթը, մոնղոլները, սելջուկները և այլն: Հայաստանը ակցիաների միջոցով թուլացնելու` դարեդար ձգվող քաղաքականությունը հետագայում որդեգրեցին ջհուդամասոնական ուժերը, որոնք այսօր` այս պահին, հրահրում են թանկացումների դեմ բողոքողները` թուլացնելու համար մեր երկրի հիմքերը...

Ու պետության կառավարման` ստի, կեղծիքի, ծաղրածուների միջոցով տեսարաններ ապահովելու կոնցեպցիան շարունակվում է:

Դավադրության տեսությունները շարունակում են արցունք կորզել հանդիսատեսից: Ստի, կեղծիքի, ծախու պալատականների խառնամբոխը պղծել է պետության գաղափարը, ստիպել, որ մարդիկ Հայրենիքից փախչեն` ամեն ինչից զզված, հիասթափված, անվերադարձ:

Հայաստանում բնակվում է մի ժողովուրդ, որն օրեցօր զրկվում է Հայրենիքի զգացողությունից...

Որովհետև բոլոր ներպետական և միջազգային ատյաններում մերժվելուց հետո մարդիկ պետք է գնան ակադեմիաներ` խիարաբուծության ճիշտ ուղով զարգացման արդի շրջափուլի մասին գիտական հոդվածներ գրելու...

Որովհետև օրենսդիրները բոյկոտում են կենսաթոշակային բարեփոխումների խիստ կենսական օրինագիծը և գզվռտվում, թե ով է խորհրդարանի պախանի հետ չվելու Լատինական Ամերիկա` պետության վերջին կոպեկները էկզոտիկ «կայֆերի» վրա մսխելու համար: Շատ հուզիչ է` կառնավալներում վավաշոտ հայացքով հետևել կրքոտ բրազիլուհիների հետույքներին այն դեպքում, երբ սեփական պետության վիճակը ուղղակիորեն ասոցացվում է մարմնի այդ հույժ կարևոր մասի հետ...

Որովհետև կիթառահարները ուրիշ ամբիոններ պետք է զբաղեցնեն: Եթե ուրիշ բեմերից նրանց չընդունեն, կարող են երաժշտական ունակությունները փորձել կոնսերվատորիայի բուֆետում: Ասում են` երաժշտությունը մարսողության համար լավ է...

Վարուժան Բաբաջանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված