Շանթ Հարությունյանը դիմադրում է հոգեբուժարան տեղափոխելու որոշմանը
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է, որ փաստաբան Ինեսա Պետրոսյանը երեկ երեկոյան տեսակցել էր Շանթ Հարությունյանին և ստացել համաձայնություն վերջինիս շահերը ներկայացնելու համար:
Տիկին Պետրոսյանն ասել է, որ Շանթի վիճակը բավարար էր, և այսօր կամ վաղը դատական նիստ կլինի, որի ժամանակ պետք է որոշվի նրան դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու համար հոգեբուժարան տեղափոխելու հարցը:
«Շանթ Հարությունյանը, բնականաբար, դիմադրում է հոգեբուժարան տեղափոխելու որոշմանը: Նա համարում է, որ ինքը լիովին առողջ է, և այդպիսի փորձաքննության անհրաժեշտության կարիք չկա»,-ասել է փաստաբանը՝ հավելելով, որ դատական նիստից հետո կկարողանա ավելի հստակ փոխանցել Շանթի դիրքորոշումն այդ հարցի հետ կապված:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն