Ռուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին 2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան Քրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործում «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետել Ազատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալ Արաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները Մասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասը «Լարս» տանող ճանապարհին Վրաստանը ևս մեկ՝ 400 մետրանոց կամուրջ է կառուցում Հայաստանում կստեղծվի անհետ կորած անձանց էլեկտրոնային ռեգիստր Ռայլի Բարնսը՝ Հայաստանի մասին․ «Հիացած եմ երկրի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով» 

Երևանի փոխքաղաքապետի արձագանքը` Բ. Պիպոյանի հաշվարկներին

Հասարակություն

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանի կողմից կատարվել է Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման հանձնաժողովի կողմից հանրությանը ներկայացված մեկ տրանսպորտային միջոցի համար մեկ ամսվա կտրվածքով «Երևան քաղաքում ավտոբուսով և միկրոավտոբուսով ուղևորափոխադրման ծախսերի» հաշվարկների յուրովի վերլուծություն, որը հեղինակի կողմից ներկայացվում է որպես հաշվարկ։

Ինքնին հասկանալի է, որ այս պարագայում կարող է առաջանալ թյուրըմբռնում։ Հաշվարկի վերլուծությունը ի սկզբանե տարվում է մեկ այլ հարթություն։ Օրինակ, նշվում է պետական քաղաքականության բացակայության մասին, բացարձակ անհիմն հայտարարվում է 100 դրամի պարագայում 10 տոկոս և ավելի շահութաբերության մասին, իսկ ներկայացվող հիմնավորումները հաճախ այնքան են հեռու իրատեսական լինելուց, որ այդպես կարելի է մի քանի անգամ հաշվարկել և ամեն հաշվարկի արդյունքում ծառայության գինը իջեցնել ավելի հաճելի՝ օրինակ 70 կամ 50 դրամ վարձաչափի։

Մենք բազմիցս շեշտել ենք, որ բնակչության սպասարկման այս ոլորտում ծառայության մատուցումը կարճաժամկետ տեսանելի ժամանակահատվածի համար պետք է խարսխվի անվտանգության և որակի նվազագույն թույլատրելի շեմի ընտրության սկզբունքի վրա, հակառակ դեպքում կարելի է ցանկացած գնով մատուցել ծառայություն, սակայն ինչպիսի՞ ծառայություն։

Նշենք, որ մեր կողմից ներկայացված հաշվարկները իրականացվել են հնարավորինս ապահովելով փաստաթղթի մասնագիտական, մեթոդական և իրավական հիմքերը։ Եվ, ձեռքի տակ ունենալով հիմնավոր հաշվարկների նյութը, իր վերլուծականում չնշելով որևէ սկզբնաղբյուր և մասնագիտական հիմնավորում, պարոն Պիպոյանը կատարում է թվերի և մտքերի յուրօրինակ սինթեզներ, որոնք իրենցից ներկայացնում են բոլորիս համար հաճելի մի շարադրանք և որը, սակայն, որևէ եզր չունի իրատեսական հաշվարկների հետ։

Նախ տրամաբանական է, որ բաղադրիչների հաշվարկների վերլուծությունը ներկայացվեր հանձնաժողովին, քանի որ նրա աշխատանքներին, սեփական համաձայնությամբ, հանձնաժողովի անդամի կարգավիճակով մասնակցում է նաև պարոն Պիպոյանը։ Առնվազն զարմանալի է հայտարարել աշխատանքներին չմասնակցելու կամ դուրս գալու մասին, իսկ հետո կատարել «ընդգրկուն» վերլուծություն։ Այս դեպքում ակամայից տեսանելի է դառնում, որ քննարկումները տարվում են այլ հարթություն, ինչը, իհարկե, իր օգտակարությամբ զիջելու է մասնագիտական քննարկումներին։ Ինչևէ։

Մեկ անդրադարձ պետական քաղաքականության բացակայության մասին պարոն Պիպոյանի արտահայտած մտքին։ Մեր պարագայում տեղական ինքնակառավարման մարմնի գործունեության և ավտոմոբիլային տրանսպորտին առնչվող օրենսդրական դաշտի առկայությունը և դրա արդյունավետ կիրառումը հենց այդ քաղաքականության տարերն են։ Եթե մենք փորձում ենք կանոնակարգել ոլորտը, ուրեմն դա նույնպես քաղաքականության տարր է։

Այժմ բաղադրիչների հաշվարկների վերլուծականի մասին։

Եթե հաշվարկները կատարվում են վառելիքի 2 տեսակներով, ապա դա չի կարելի ներկայացնել որպես պետական քաղաքականության բացակայություն, այն ուղղակի մեկ բաղադրիչի այլընտրանքի հաշվարկ է։ Ընդ որում բնական գազի հաշվարկը ներկայացվել է հենց այն պարզ պատճառով, որ այն ավելի արդյունավետ վառելիքի տեսակ է։ Այս դեպքում ուղղակի անհասկանալի է այն կապել վարվող տնտեսական քաղաքականության հետ։

Նվիրաբերված գույքի մասով այն ընդունել կամ չընդունելու հայտարարությունը ուղղակի մեկնաբանման կարիք չունի, քանի որ պարոն Պիպոյանը ներպետական տիրույթից սահուն անցում է կատարել միջպետական տիրույթ, որի կարիքը ամենևին չկա։

Ինչ վերաբերվում է բնական գազով ավտոբուսների խնդրին, ապա այն նույնպես միանշանակ չի ընդունվում բնակչության կողմից, քանի որ տեսանելի է տրանսպորտային միջոցի արագության էական տարբերությունը և այլն։ Այնուհանդերձ, դիզելային վառելիքը չի լինի այն որոշիչ ելակետը, որը կբարձրացնի ուղեվարձի գինը։
Վերլուծության մեջ օգտագործվում է կամայական պայմանական միավոր հասկացությունը, որի հիման վրա հրապարկվում են հաշվարկներ և այս դեպքում ինքնին պարզ է, որ կամայական ելակետը բերում է կամայական արդյունքի։ Սակայն, ի տարբերություն սիրողական հաշվարկների, մենք նման շռայլություն չենք կարող թույլ տալ և զերծ ենք մնացել որևէ կամայական պայմանական միավոր ընտրելու գայթակղությունից։

Հանձնաժողովի առաքելությունն ու նպատակը պարոն Պիպոյանը հստակ գիտի և այս դեպքում նրան այլ գործառույթներով օժտելու ցանկությունը, որևէ կերպ գործնական քննարկման դաշտում չի կարող դիտարկվել, իսկ մայրաքաղաքի 23 գազալցակայանների գնի մեր կողմից արված փաստացի դիտարկումը բոլորովին այլ միջին արժեք է ցույց տալիս և այն գերազանցում է 200 դրամը։ Իրատեսական հաշվարկների փոխարեն ըստ էության առաջարկվում են այլ քայլեր, մասնավորապես հանձնաժողովի անունից դիմում իրավապահներին և այլ։ Այս դեպքում նույնպես մեկնաբանություններն ավելորդ են, քանի որ առկա է թեմայից ուղղակի խուսափելու միտում։
Պահեստամասերի մասով հաշվարկների համար հիմք են վերցվել արտադրող գործարանների տեղեկատվությունը գումարած ներմուծման ծախսերը, եթե կան կազմակերպություններ որոնք գործարանային գներից մինչև 25% էժան են կարողանում ձեռք բերել նույն գործարանի թողարկած արտադրանքը, ապա ցանկալի է որ պարոն Պիպոյանը կոնկրետ և առարկայական օժանդակություն ցուցաբերի և մատնանշի այդ կազմակերպություններն ու ներկրողներին, հակառակ պարագայում այդ առաջարկը նույնպես դառնում է պայմանական։

Յուրօրինակ մեկնաբանություն է տրվել ամորտիզացիոն ծախսերի մասով ներգրավված ֆինանասական միջոցների արժեքին։ Եթե խնդիրը տնտեսագիտական տեսական դաշտում է ապա այն դիտարկվում է հենց այդպես, իսկ եթե այն պարոն Պիպոյանի կողմից բացառվում է հաշվապահական դաշտում, ապա այս դեպքում այն դառնում է ներգավված վարկային միջոց՝ իր համապատասխան տոկոսի չափով և ակներև է, որ պարոն Պիպոյանն իր առաջարկով չի նպաստում ծախսերի նվազեցմանը, այլ ընդհակառակը։

Լիկվիդացիոն ծախսերի մասով. եթե պարոն Պիպոյանի կողմից կատարված են հաշվարկներ, ապա, թեկուզ հրապարակային նույն մեթոդով, առաջարկում ենք դրանք ներկայացնել հանձնաժողովին և հանրությանը, հակառակ դեպքում դրանք կարող են դիտարկվել ուղղակի վերլուծական աշխատանքը ծավալուն դարձնելու փորձ։

Հղումը նախորդ հաշվարկին գրագետ և կոռեկտ չէ, քանի որ դա իրենից ներկայացնում էր տնտեսվարողների կողմից ներկայացված հաշվարկների միջինացված ցուցանիշ և ոչ ավելին։ Այս դեպքում վերադառնալ այդ ցուցանիշին, նշանակում է ուղղակի չցանկանալ տեսնել սեղանին դրված բաղադրիչների հաշվարկը։
Աշխատավարձի վերաբերյալ պարոն Պիպոյանի առաջարկը ուղղակի չի տեղավորվում որևէ օրենսդրական տիրույթում, ընդհակառակը այն կրկին ստվերի առաջարկ է և ստվերային կառավարման մոդելի գերակայության արձանագրում, որն, ինչ խոսք, կարող է իրեն թույլ տալ սովորական վերլուծողը, բայց ոչ տեղական ինքնակառավարման մարմինը։

Երթուղային գծերի մասով եզրահանգումները հորինվածքի ժանրից են: Խոսվում է մեկ երթուղում օրական 600 ուղևորի փոխադրման մասին, սա ոչ միայն մտքի թռիչք է, այլ ուղղակի մոլորեցնելու պարզ փորձ։ Այս կարգի թվաբանական գործողությունների մանիպուլյացիան վտանգավոր նախասիրություն է, առավել ևս երբ այն մատուցվում է հասարակությանը և այն էլ սպառողի շահերի առաքելություն ստանձնած կազմակերպության ղեկավարի կողմից։ Այստեղ գերբեռնված ուղևորափոխադրումների ակամա գովք է արվում, ինչը մեր կողմից չի դիտարկվում որպես ծախսերի նվազեցման միջոց կամ լրացուցիչ շահույթի աղբյուր։ Պարոն Պիպոյանը առնվազն կարող է գիտակցել, որ ցանկացած երթուղու ուղևորահոսքի հաշվարկի դեպքում այն պետք է իրականացնել հիմք ընդունելով հանձնաժողովի կողմից հաստատված չափորոշիչներով շարժակազմի քանակը. այլ մոտեցումն ուղղակի մասնագիտական դաշտից դուրս սիրողական մեկնաբանություն է։

Մեկ միասնական ավտոպարկի գաղափարը, որը մատուցվում է որպես խնդրի արդյունավետ լուծման ուղի, ակնհայտորեն այլ պոպուլիստական ուղղվածություն ունի։ Սակայն պարոն Պիպոյանը պետք է նկատած լիներ որ ի վերջո հաշվարկների կատարման համար ընտրվում է հենց այդ սկզբունքը և ամբողջ ենթակառուցվածքը իր բոլոր երթուղիներով դիտարկվում է հենց միջինացված գաղափարի համատեքստում և ներկայացվում մեկ միասնականության մեջ, իսկ արդյունքում բոլորիս պարզ է, որ գումարելիների տեղերը փոխելիս, միևնույն է, գումարը չի փոխվում։

Ուղևորափոխադրումների մասով խնդիրը քննարկման որևէ տիրույթում չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ հանձնաժողովի կողմից չի ներկայացվել հիմնավոր հաշվարկը։ Այդ պարագայում այնպիսի դժվար հաշվարկելի բաղադրիչի վերաբերյալ՝ ինչպիսին ուղևորահոսքն է, նման հպանցիկ մեկնաբանությունը խոսում է այն մասին, որ ընդիմախոսը ուղղակի արհեստականորեն փորձ է անում այն տանել քննարկման մակերեսային, սիրողական հարթություն, ինչը մասնագիտական առումով ընդունելի չէ ։

Այնուհանդերձ, թեկուզ և ոչ հիմնավոր, սակայն հանձնաժողովի կողմից ներկայացված հաշվարկների վերլուծական աշխատանքի փորձը ողջունելի է և այն դիտարկելով ոչ թե որպես ինքնուրույն հաշվարկ, այլ մեր կողմից ներկայացված հաշվարկի վերլուծություն, ևս մեկ անգամ առաջարկում ենք պարոն Պիպոյանին իր մասնագիտական ներուժը օգտագործել ամբողջական հաշվարկի արդյունք ստանալու համար։

ՎԱՀԵ ՆԻԿՈՅԱՆ
Երևանի քաղաքապետի տեղակալ,
Ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակըՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՌուբիոն հիշեցրել է Ռիադի հետ համաձայնագիրը՝ հութիների դեմ օգնության հարցի վերաբերյալ2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. ՊապոյանԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համարՔրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործումՍի Ծինփինը հայտարարել է Տաջիկստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ծրագրի մասին«Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետելԱզատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումներըԵմենը մտադիր է վերականգնել վերահսկողությունը բոլոր նահանգների նկատմամբՄասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասըՉինաստանը մինչև 2025 թվականը կփակի ավելի քան 670 բանկՀնդկաստանում ընձառյուծը մտել է տուն և վիրավորել վեց մարդու«Լարս» տանող ճանապարհին Վրաստանը ևս մեկ՝ 400 մետրանոց կամուրջ է կառուցումՀայաստանում կստեղծվի անհետ կորած անձանց էլեկտրոնային ռեգիստրԱֆղանստանը հայտարարել է, որ չի օգտագործելու իր տարածքը այլ պետությունների դեմՌայլի Բարնսը՝ Հայաստանի մասին․ «Հիացած եմ երկրի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով»Ալինա Կաբաևան ներկայացել է Լավրովի կրած «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերովՈւկրաինան Լիտվայում զինամթերքի արտադրության մեջ 93 միլիոն եվրո կներդնիԱդրբեջանցի զինծառայողը, որը Շաքիում կրակել է հայ կնոջ վրա, դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է ԵրևանBloomberg. ՆԱՏՕ-ն պատրաստել է «պաշտպանության» ծրագիր՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և արհեստական ​​բանականությունՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնելԳիտնականը զգուշացրել է Կամչատկայի Շիվելուչ հրաբխի հնարավոր հզոր ժայթքման մասին Մթնոլորտը սրվեց. «Լսում ենք իրար, պարո՛ն Վարդևանյան, պարո՛ն Ղազինյան, մի՛ ընդհատեք»Կրեմլում հայտարարել են Ուկրաինայի կողմից հակամարտության սրման մասինԹբիլիսիի քաղաքապետ. Արևմուտքը Վրաստանը կդիտարկեր որպես բուֆերային գոտի, եթե չլինեին վրացական իշխանությունների գործողությունները Օրենսդիրը գործադիրին ասում է՝ «քո աշխատողին տիրություն արա», ինչ է դա նշանակում. ՂազարյանԹբիլիսիի կենտրոնում 1788 թվականի հայկական հետքեր են հայտնաբերվել՝ ճանապարհաշինության ժամանակՄադրիդի դատարանը մերժել է բողոքի ճամբարը անհապաղ քանդելու գաղափարը Հանրային ծառայողի գրառումները ղեկավարին ուղարկելը հարցեր է առաջացնում. ՂազինյանԹրամփը գովաբանել է Հնդկաստանին լավ ընտրությունների կազմակերպման համար՝ այն շփոթելով Բրազիլիայի հետՀանրահավաքին չմասնակցելը Քալաշյանի համար հետևանքներ կունենար. ՎարդեւանյանՄիրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Իշխանամետ ակտիվությունը ներկայացվում է որպես քաղաքացիական դիրքորոշում. ԽամոյանԹուրքիայում գնաճը 2021 թվականից ի վեր նվազել է մինչև ամենացածր մակարդակըԿրեմլում բացահայտել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների թեմաներից մեկըՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջըՎրաստանը հայտարարել է, որ չի ցանկանում լսել ԵՄ-ի քննադատությունը երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու համարՓրկարարները Կիպրոսի մոտ լաստանավի խորտակման հետևանքով ևս մեկ զոհի մարմին են գտելԱֆղանստանը հայտարարել է, որ երկիրը կարող է դառնալ առևտրի տարանցիկ կենտրոնԱդրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» Եկեք հաղորդում ներկայացնենք՝ հանրային ծառայողներին հավաքների տանելու վերաբերյալ. ՋուլհակյանԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է«Hyundai»-ից կրակոցներ արձակելու դեպքով 2 անձ ձերբակալվել էՌուսաստանում դոլարը կրկին թանկացել է՝ հասնելով 85 ռուբլուԱդրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆՖրանսիայում կոչ են արել դադարեցնել Ուկրաինային օգնությունը
Ամենադիտված