«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Մատիչին
Սպորտ
«Բենֆիկայի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում:
Մադրիդյան ակումբը մտադիր է 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ. վերջինս կփոխարինի Սամի Խեդրիային, ով վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել մինչև մրցաշրջանի ավարտը:
Ֆուտբոլիստին ձեռք բերելու համար մադրիդյան թիմը պետք է վճարի 50 մլն, սակայն հնարավոր է, որ գործարքի մեջ ընդգրկվի նաև Ֆաբիո Կոենտրաուն: Լիսաբոնյան ակումբը չի պահի թիմում ֆուտբոլիստին, եթե դուրս չգա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ. տեղեկացնում է Correio da Manha-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում