Գվարդիոլան և Կլոպը չեն կարող ինձ թելադրել իրենց պայմանները. Լյով
Սպորտ
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն Անգլիայի ընտրանու հետ ընկերական խաղից առաջ հայտարարել է, որ իրեն առաջին հերթին հետաքրքրում է հավաքականը, ոչ թե ակումբները. տեղեկացնում է գեմանական մամուլը:
Լյովը սա հայտարարել է իր հասցեին հնչած քննադատությունից հետո: Բանը նրանում է, որ Լյովը մտադիր է խաղադաշտ դուրս բերել «Բորուսիայի» կազմից Ռոյսին, Բենդերին և Վայդենֆելերին, իսկ «Բավարիայի» կազմում` հանգիստ տալ Լամին և Նոերին: Շատերի կարծիքով` սա անարդար է դորտմունդյան թիմի համար, քանի որ այս երկու ակումբները միմյանց են հանդիպելու առաջիկայում Գերմանիայի առանության 13-րդ տուրի շրանակներում:
«Ինձ պետք են այս ընկերական խաղերը: Հարցրե՛ք ֆուտբոլիստներին նրանք բոլորը ցանկանում են խաղալ: Պեպ Գվարդիոլան և Յուրգեն Կլոպը չեն կարող ինձ թելադրել իրենց պայմանները»,-նշել է Լյովը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում