«Իհարկե Ռոնալդուն կգերազանցի իմ ռեկորդը». Պաուլետա
Սպորտ
Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պեդրու Պաուլետան համոզված է, որ Կրիշտիանու Ռոնալդուն կգերազանցի իր արդյունավետության ռեկորդը ազգային հավաքականում:
Պաուլետան ազգային հավաքականում 47 գոլ է հեղինակել, Ռոնալդուն իր ակտիվում ունի 44 գոլ:
«Իհարկե նա կգերազանցի իմ հաջողությունը: Ուրախ եմ նրա և Պորտուգալիայի հավաքականի համար, որ նման որակի ֆուտբոլիստ ունի: Իհարկե հպարտացել եմ իմ ռեկորդով, սակայն շուտով այդ հնարավորությունը այլևս չի լինի: Ռոնալդուն իր գոլերի, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի, արագության և տեխնիկայի համար խոնարհման է արժանի»,- Պաուլետայի խոսքերը մեջբերում է marca-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում