Ձերբակալվել է Արա Նախշքարյանը. Թեհրանը Կիևին սպառնացել է ռազմական պատասխանով Գագիկ Սուրենյան․ այս տարվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսի 26-ին Դատախազությունը Խաչատրյանից պահանջում է բռնագանձել 193 անշարժ գույք և միլիարդավոր դրամի ակտիվներ Խարդախության դեպք՝ Երևանում․ «Ոսկու աշխարհ»-ում 41-ամյա տղամարդը փորձել է կեղծ ոսկյա զարդեր իրացնել Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույք Ռուս բլոգերի դեմ քրվարույթ է նախաձեռնվել հայերի նկատմամբ վիրավորական արտահայտությունների համար Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երեք մարդ է զոհվել Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Վերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին 2026 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6 միլիարդ դրամ. Գլխավոր դատախազություն Հյուսիս-հարավի գլխավոր մայրուղիներում գովազդային վահանակներ չեն տեղադրվի Համաշխարհային բանկ․ դեպի ՌԴ կաթնամթերքի արտահանման սահմանափակումը լուրջ ռիսկ է Հայաստանի համար 

«Եթե չիմանամ` ինչու, չեմ գնա Բուրկինա Ֆասո». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ:

-Նոյեմբերի 15-ի արտահերթ նիստի տապալումից հետո խորհրդարանական 4 ուժերը որոշել են շարունակել պայքարը' ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրման, ու չի բացառվում' էլի արտահերթ նախաձեռնեն: Կարծում եք` այս ամենը արդյունք կտա՞:

-Այն, ինչ առաջարկվում է մեր ներկայացրած նախագծով (պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը հետաձգել մեկ տարով), իրականում համարժեք է կառավարության հրաժարականի պահանջին, որովհետև կառավարությունը, համակարգը բավական երկար ժամանակ պատրաստվել է դրան, իր բոլոր հաշվարկներն ու նախապատրաստություններն արել ըստ այդմ, 2014 թվականի բյուջեն էլ կառուցված է կուտակային կենսաթոշակների համակարգի հաշվարկով: Այն խղճուկ տնտեսական աճը, որ կանխատեսել են պետական բյուջեի նախագծում, մեծ մասամբ կապված է այս համակարգի ներդրման հույսերի հետ: Ներդրումները Հայաստանում նվազում են, կառավարությունը չգիտի ինչպես լուծել այդ հարցը եւ որոշել է գնալ կարճ ճանապարհով. օրենքի ուժով գումարներ կորզել քաղաքացիներից, մեր տնտեսության խորքային պրոբլեմները էլի ու էլի քողարկելու, թաքցնելու համար: Հիմա՝ իրատեսակա՞ն է արդյոք կուտակային պարտադիր կենսաթոշակի համակարգի հետաձգում ակնկալելը. եթե խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է պաշտոնանկ անել կառավարությանը, իրատեսական է, եթե ոչ, ուրեմն, իրատեսական չէ:

-Եթե նորից արտահերթ նիստի համար ստորագրահավաք կազմակերպվի, կմասնակցե՞ք:

-Իհարկե, որովհետև կառավարության հրաժարականին կողմ եմ, ավելին՝ դա համարում եմ անհրաժեշտ: Իսկ եթե խոսում ենք պահանջատեր քաղաքացիների հետ, ես անձամբ նախընտրում եմ որևէ խոստում չտալ, որովհետև շատ կարևոր եմ համարում, որ ցանկացած խոստում իրականանա, իսկ այս դեպքում՝ համակարգը երկար տարիներ ընթացել է մի ուղղությամբ, եւ մի ամսում դժվար կլինի այն կանգնեցնել, որքան էլ մենք դեմ ենք տեղի ունեցողին: Կանգնեցնելու տարբերակը վերը արդեն շարադրեցի:

-Իսկ արժե՞ հարցը քննարկելու համար դիմել Սահմանադրական դատարան:

-Ես Սահմանադրական դատարանին լուրջ չեմ վերաբերվում ու այնքան էլ կողմ չեմ սիզիֆյան աշխատանքին, բայց կմիանամ նաև այդ նախաձեռնությանը, եթե նման բան լինի:

-«168ժամ» պարբերականին տված հարցազրույցում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ի վերջո բացատրեց, որ իր առանձնատունը կառուցում է իր բարեկամ Ալբերտ Բոյաջյանի փողերով: Այս բացատրությունը բավակա՞ ն է, որպեսզի Դուք այլևս նրան չհարցնեք առանձնատան մասին:

-Իհարկե, ոչ: Ես խորհրդակցել եմ ֆինանսիստների հետ, ու Իշխան Զաքարյանի պատասխանները բազմաթիվ այլ հարցեր են առաջ բերում: Այս պահի արդյունքներից, ամեն դեպքում, դժգոհ չեմ, որովհետև հասանք նրան, որ Իշխան Զաքարյանը բացեց խաղաքարտերը ու ի ցույց դրեց մի ֆինանսական շղթա, որ լրջագույն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում եւ որի վերաբերյալ ես շարունակելու եմ հարցեր բարձրացնել:

-Բայց այդ հարցերով հետաքրքրվում եք Դուք և ոչ թե համապատասխան մարմինները:

-Կներեք, ես ԱԺ պատգամավոր եմ, եւ պատգամավորն էլ է համապատասխան մարմին և, որպես համապատասխան մարմին, հետաքրքրվում եմ ու շարունակելու եմ հետաքրքրվել:

-Ե’վ Իշխան Զաքարյանի, և’ Գևորգ Կոստանյանի ընտրության ժամանակ Դուք նկարեցիք քվեաթերթիկը: Այդպես նկարելու եք Ձեր բոլո՞ր քվեաթերթիկները: Սա միջավայրի նկատմամբ անվստահության դրսևորում չէ՞:

-Գլխավոր դատախազի ընտրության քվեաթերթիկը նկարել և ցույց եմ տվել, իսկ Վերահսկիչ պալատի նախագահի քվեաթերթիկը նկարելու մասին մամուլն է գրել: Սա ես ո’չ հերքում եմ, ո’չ հաստատում: Կասեմ միայն, որ շատ վատ է, երբ ինչ-որ մեկը կարող է տեսնել է, թե ինչ ես անում քվեախցիկում. Սա արդեն ԱԺ հաշվիչ հանձաժողովի վատ աշխատանքի հետեւանքն է: Ինչ վերաբերում է անվստահությանը, ապա ինձ համար շատ կարևոր է` ձեռնարկել քայլեր, որոնք, անհրաժեշտության դեպքում կօգնեն հանրության առաջ հաշվետու լինել իմ արածների ու չարածների համար: Իմ գործողությունները ոչ թե նեգատիվ, այլ պոզիտիվ ենթատեքստ ունեն:

-ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո էլ Ձեզ թույլ չտվեցին մտնել «Նուբարաշեն» ՔԿՀ ու տեսակցել կալանավորներին: Ձեզ հասկանալի՞ է, թե ինչու:

-Իսկ ինչո՞ւ են ընտրությունները կեղծվում, ինչո՞ւ են կոռուպցիայուվ զբաղվում, ինչո՞ ւ է Սյունիքի մարզում տեղի ունեցածի նախաքննությունը ընթանում այս տրամաբանությամբ: Հայաստանը կառավարում են ֆեոդալական տրամաբանությամբ, ու արդարադատության նախարարը կարծում է' քրեակատարողական հիմնարկները իր կալվածքներն են, ու որևէ «ոտնձգություն» այդ տարածքների դեմ' վիրավորական է իր համար: Դե, մտածում են' ինչո՞ ւ պետք է որևէ մեկը տեղյակ լինի, թե ինչ է կատարվում իրենց քաղմասում կամ ՔԿՀ-ում:

-Գուցե պատճառը Ձեր առաջին այցելությո՞ւնն էր, որի ընթացքում Շանթ Հարությունյանն ասել էր, թե ոստիկանապետը անձամբ է իր նկատմամբ բռնություն կիրառել:

-Եթե նույնիսկ առիթը դա էր, խորքային պատճառները թվարկեցի:

-Փաստորեն, խորհրդակցությունը արդյունք չտվեց:

-Տարօրինակ է, որ օրենքը գործարկելու համար պետք էր խորհրդակցություն հրավիրել: Խորհրդակցությանը մասնակցող Հրայր Թովմասյանին ասացի, թե հույս ունեի, որ կգա ու կասի' թյուրիմացություն է եղել, ծառայողական քննություն կնշանակվի ապօրինություն թույլ տված պաշտոնյաների նկատմամբ, բայց պարզվեց' ծառայողական քննություն նշանակվել է այն քրեակատարողական հիմնարկի պետի նկատմամբ, ով օրենքը պահպանել է:

-Ի դեպ' օրենքների մասին: Parliamentmonitoring.am-ի վիճակագրության համաձայն' ԱԺ-ում ընդունվող օրենքների 86-87%-ի հեղինակը կառավարությունն է: Մեծամասնության ներկայացուցիչները ասում են, որ այդպես է բոլոր երկրներում: Դուք սա օրինաչա՞փ եք համարում:

-Կառավարությունը բոլոր երկրներում միշտ էլ առաջինն է օրենքներ գրելու գործում, որովհետև կառավարման ընթացքում առաջինն է տեսնում փոփոխությունների անհրաժեշտությունը: Կարող էր ակտիվ լինել նաև ընդդիմությունը, բայց երբ Սահմանադրությամբ սահմանվող արտահերթն է տապալվում մեծամասնության ջանքով, օրենք գրելը դառնում է անիմաստ: Կառավարությունը դրական եզրակացություն չի տալիս, նախագիծը օրակարգ չի մտնում: Կառավարության օրենսդրական գործունեության մեջ անտրամաբանականն այն է, որ իր նախաձեռնությամբ փոխված նույն օրենքի նույն հադվածը էլի, էլի ու էլի է փոխվում, ինչը նշանակում է, որ գործադիրը մեծ հաշվով ռազմավարություն չունի ու չգիտի, թե ինչ պետք է անել երկարաժամկետ իմաստով եւ կայացնում է այսրոպեական որոշումներ: Եթե ինչ-որ հարցերում ռազմավարության նման ինչ-որ բան կա, դա արդեն օրենքի ուժով քաղաքացիներից գումարներ կորզելու աշխատաոճն է:

-Վերջում, պարոն Փաշինյան, այս օրերին ԱԺ-ում հրատապ դարձած հարցի' գործուղումների մասին. Դուք հաճա՞խ եք գործուղումների մեկնում:

-Ոչ: Միայն 1 անգամ մեկնել եմ Բրյուսել' մասնակցելու Եվրոմիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին, որովհետև այդ պատվիրակության անդամ եմ: Բրյուսել մեկնելուց առաջ, նույն պատվիրակության կազմում գնացել եմ Ղարաբաղ: Սա է եղել:

-Չունե՞ք զգացողություն, որ արդար չէ, երբ որոշ պատգամավորներ շատ հաճախ են գնում, Դուք' ոչ:

-Կարծում եք' եթե ես ուզենամ մեկնել որևէ գործուղման, չե՞մ կարող:

-Պատվիրակությունները ԱԺ նախագահն է կազմավորում:

-Այսինքն, եթե ուզենամ, որ ինձ ընդգրկի պատվիրակության կազմում, ինքը չի՞ ընդգրկի: Ասացի արդեն, որ ինձ համար ամենակարևորն այն է, որ իմ արած-չարածի համար կարողանամ հաշվետու լինել հանրությանը: Եթե պիտի գնամ Բուրկինա Ֆասո, ուրեմն պիտի ունենամ հիմնավորումը, որպեսզի եթե Դուք հարցնեք, կարողանամ համոզիչ կերպով բացատրել, թե ինչով էի զբաղված Բուրկիա Ֆասոյում, այդ ի՞նչ կարեւոր գործ էի անում այնտեղ: Եթե չունեմ այդ հարցի պատասխանը, համոզված եղեք, չեմ գնա Բուրկինա Ֆասո:

Աղբյուրը` parliamentmonitoring.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանը Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում Ձերբակալվել է Արա Նախշքարյանը. Թեհրանը Կիևին սպառնացել է ռազմական պատասխանովՕգտատերերին կոչ են արել ժամանակավորապես չկատարել ֆինանսական գործարքներ Telegram-ումԶելենսկին Թրամփին խնդրել է Patriot հրթիռների «ձմեռային փաթեթ»Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի ​​հարձակվի Իրանի վրա առանց ԱՄՆ-ի խնդրանքիԳագիկ Սուրենյան․ այս տարվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսի 26-ինԴատախազությունը Խաչատրյանից պահանջում է բռնագանձել 193 անշարժ գույք և միլիարդավոր դրամի ակտիվներNew York Times․ ԱՄՆ օդանավակայաններում սկսել են ձերբակալել ժամկետանց վիզա ունեցող օտարերկրացիներինԿեյկո Ֆուջիմորին ստանձնել է Պերուի նախագահի պաշտոնըԽարդախության դեպք՝ Երևանում․ «Ոսկու աշխարհ»-ում 41-ամյա տղամարդը փորձել է կեղծ ոսկյա զարդեր իրացնելԳագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույքՄԱԿ-ը զգուշացրել է, որ աշխարհը կարող է բախվել ՄԻԱՎ-ի նոր համաճարակիՌուս բլոգերի դեմ քրվարույթ է նախաձեռնվել հայերի նկատմամբ վիրավորական արտահայտությունների համարՃապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երեք մարդ է զոհվելԿյուսյու կղզում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-իԴանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրելԴավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկՎերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին 2026 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6 միլիարդ դրամ. Գլխավոր դատախազությունՆեթանյահուն խոսել է Թրամփի հետ իր հանդիպման մասինՉինաստանին կասկածում են Իրանին խոշոր խմբաքանակով ՀՕՊ հրթիռներ փոխանցելու մտադրության մեջՀյուսիս-հարավի գլխավոր մայրուղիներում գովազդային վահանակներ չեն տեղադրվիՀամաշխարհային բանկ․ դեպի ՌԴ կաթնամթերքի արտահանման սահմանափակումը լուրջ ռիսկ է Հայաստանի համար Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. ՂալումյանՀնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է BRICS գագաթնաժողովին որոշ գործընկեր երկրների մասնակցության հնարավորության մասինՏեր Թադեն՝ ԱԺ առաջին նիստին մասնակցելու հարցին ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն ՄիքայելյանWildberries-ը ժամանակավորապես դադարեցրել է Ռյազանի պահեստի աշխատանքըՆախկին UFC մարտիկ Էնթոնի Սմիթին մեղադրել են ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու մեջWSJ-ն հաղորդել է, որ Թրամփը Նեթանյահուին ամենաջերմ ընդունելությունը չի ցուցաբերել ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել․ Ովքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներՓոխվարչապետը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Գործընթացը օրենքի շրջանակում է, քանի դեռ Սահմանադրական դատարանն այլ բան չի ասել. Ռոմանոս ՊետրոսյանՊապոյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի և ԵԱՏՄ սահմանափակումների մասինԹրամփը Զելենսկիի և Նեթանյահուի հետ քննարկել է բազմաթիվ հարցերԱրտուշ Գաբրիելյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է Բռնությունը դատապարտելի է. Թորոսյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր միջադեպի մասինԱդրբեջանը գրեթե 40 տոննա սարքավորում է փոխանցել Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքների վերականգնման համարCENTCOM-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հարվածել են ԻրաքինՌուսական գազի այլընտրա՞նք է դառնալու իրանական գազը. հարց ԽուդաթյանինԻսրայելը փորձում է Հարավային Լիբանանի գյուղերը վերածել անմարդաբնակ գոտու․ Արամ ՍոմունճեանՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան«Chevrolet»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավորՀայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներՔՊ-ին սատարելու համար Ա.Օ.-ն տեղադրել է քաղաքացու լուսանկարը և անպարկեշտ արտահայտություններ արելՍևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափԻրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկինԱրհեստական բանականությամբ կեղծ հոգևորականներ են ստեղծում. Հայր ԶաքարիաԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էIRIB. Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի հարվածներին իր մասնակցությունըԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Ամենադիտված