Շանթ Հարությունյանին երկու ամսով կտեղափոխեն հոգեբուժարան
Հասարակություն
Րոպեներ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Շանթ Հարությունյանի գործով քննչական խմբի ղեկավարի միջնորդությունը:
Շանթ Հարությունյանը երկու ամսով կենթարկվի դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության:
Վերջինս իրեն համարում է լիովին առողջ, և այդպիսի փորձաքննության անհրաժեշտություն չի տեսնում:
«Դատարանը որոշեց բավարարել վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը, նշանակել դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն: Նրան կտեղավորեն «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում` մաքսիմում երկու ամիս ժամկետով:
Ինչպես գիտենք, փորձաքննությունների հիմնական ժամկետը տևում է 21-ից 24 օր, բայց դատարանը երկու ամիս ժամկետ է սահմանել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն