Ռուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին 2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան Քրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործում «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետել Ազատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալ Արաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները Մասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասը «Լարս» տանող ճանապարհին Վրաստանը ևս մեկ՝ 400 մետրանոց կամուրջ է կառուցում Հայաստանում կստեղծվի անհետ կորած անձանց էլեկտրոնային ռեգիստր Ռայլի Բարնսը՝ Հայաստանի մասին․ «Հիացած եմ երկրի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով» 

Առաջարկ Բաբկեն Պիպոյանին

Հասարակություն

Փաստորեն «նոր» հաշվարկ չկա։ Փաստացի և միակ հաշվարկը նեքկայացվել է հանրությանը հանձնաժողովի կողմից և քննարկվում է միայն այդ հաշվարկը։ Սա անհրաժե՛շտ է արձանագրել։ Այսինքն այն, ինչ ասվում և ասվելու է, ընդամենը հաշվարկի վերլուծություն է։ Դա, իհարկե, ճիշտ ընտրված ռազմավարություն և շահեկան կարգավիճակ է կոնկրետ անձի համար, բայց որքանո՞վ է շահեկան այն սպառողների համար, որոնց իրազեկման և շահերի պաշտպանի նպատակն է հետապնդում պարոն Պիպոյանը։

Արձանագրենք, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը միակն է, ով ներկայացված հաշվարկի մասին ինչ-որ բան, այնուամենայնիվ, փորձում է ասել հանրությանը։ Սակայն ինչ-որ բան ասելը, առավել ևս մասնագիտական հաշվարկ վերլուծելը, նույնպես պետք է ձևավորվի որոշակի սկզբունքների վրա։ Եթե ի սկզբանե խնդիրը դրվում է ապացուցել անապացուցելին, դա նույնպես սկզբունք է, բայց ձախողված։ Ժամանակները փոխվում են և մենք պետք է պատրաստ լինենք տեսնել բարձր օղակի ժամանակակից կառավարիչներին ավելի մոտ և հանրությանը հասանելի, պետք է պատրաստ լինենք լսել և ընկալել նրանց արագ արձագանքներն ու հաղորդակցման նոր ոճը։ Սակայն ամեն ինչ գեղեցիկ է բանավեճի այդ ձևն ընտրած չափի և էթիկայի տարրական զգացողության սահմաններում։ Պարոն Պիպոյանին, ըստ երևույթին, հաճելիորեն զարմացրեց, որ իրեն արձագանքում է հանձնաժողովի նախագահը, Երևանի քաղաքապետի տեղակալը, այնքան զարմացրեց, որ նա այնուհանդերձ գայթակղվեց որոշակի կոռեկտության սամանն անցնելու ցանկությամբ։ Սակայն ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Իմ առաջարկած բանավեճի լավագույն ձևաչափը հանձնաժողովի հարթակն է։ Սակայն եթե այն նախապայմանների կատարման ոգու և տրամաբանության մեջ է, ապա առաջարկում եմ բանավեճ հավասար կարգավիճակում և պայմաններում։ Ես ևս հանձնաժողովի անդամ եմ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու եմ և իմ պատկերացումներն ունեմ խնդրի վերաբերյալ։ Դուրս գանք անձնական համակարանքի կամ հակակրանքի դաշտից։ Խոսենք պարզ լեզվով։ Պարոն Պիպոյանի մասնակցությունը երկու նիստերին ցույց տվեց նրա շահագրգռությունը խնդրի կարգավորման ուղղությամբ։ Սակայն պարզ է նաև, որ անկախ ամեն ինչից, նա ունի սահմանափակում և ինքն իր համար նեղացրել է մանևրելու դաշտը։ Իմ պատկերացմամբ սպառողը իրազեկ և պաշտպանված կարող է լինել միայն հնարավորին ազնիվ ու մատչելի տեղեկատվություն ստանալու դեպքում։ Այսինքն, պարզ ճշմարտությունները պետք է ասվեն հնարավորին պարզ լեզվով։

Ի վերջո բնակիչը պե՛տք է իրազեկվի, թե ի՞նչ ասել է անվտանգ և հնարավորին որակյալ տրանսպորտ, ի՞նչ արժե այդ անվտանգության և որակի ապահովումն ու անվտանգության և որակի ի՞նչ աստիճան է պատկերացնում բնակիչը։ Սրանք են իրազեկման հիմնական բաղադրիչ տարրերը։ Ու հենց սրանց հնարավորին մատչելի և ազնիվ իրազեկումն է անհրաժեշտ հասարակությանը։ Կարծես ամեն ինչ գնում էր այդ հունով, սակայն օբյեկտիվ իրականության պայմաններում մի պահ պարոն Պիպոյանին թվաց, որ պատասխանատվության խնդիր կարող է առաջանալ, իսկ դա արդեն այլ իրականություն է։ Ի վերջո ես ներկա եմ եղել երկու նիստերին էլ, տեսել եմ, թե ինչպես է քվեարկել պարոն Պիպոյանը և որ դեպքերում է հարց բարձրացրել։ Չափորոշիչների ընդունումից և հիմնական բաղադրիչների (բացառությամբ ուղևորահոսքի) հաշվարկը ներկայացնելուց հետո սակայն, պարոն Պիպոյանը փոխեց մարտավարությունը։ Նախ նա բոլորին տեղեկացրեց, որ փաստաթուղթը լավ և հանգամանալից է պատրաստված, հետո մատնանշեց, որ առանց հասարակության ակտիվության շատ դժվար կլինի ապացուցել անապացուցելին, իսկ հետո արդեն, պատրվակներ փնտրելով, առաջ քաշեց ինչ-որ պայմաններ ու հարցադրումներ, որոնց բավարարման դեպքում միայն հանձնաժողովի աշխատանքներին իր հետագա մասնակցության մասին կարող էր խոսք գնալ։ Արդյո՞ք սա վերջնագիր չի հեշեցնում։ Ակամայից հիշեցի ոչ անհայտ Մյունհաուզենի Անգլիային հայտարարծ պատերազմը։ Ես՝ որպես հանձնաժողովի անդամ և երևանցի, որպես մարդ, ով երթևեկում է քաղաքային տրանսպորտի բոլոր միջոցներով և ներսից է ծանոթ խնդրին, մեկ անգամ ևս առաջարկում եմ պարոն Պիպոյանին իր փաստարկներով գործնական օժանդակություն ցուցաբերել հանձնաժողովի աշխատանքներին՝ առանց նախապայմանների և վերջնագրերի։ Ի վերջո, ընդհանուր գործ է և շահը միայն մեկն է. հնարավորին ապահով, անվտանգ ու որակյալ դարձնել քաղաքային ուղևորափոխադրուները։ Իսկ որ ամեն որակյալ և ապահով ծառայություն պետք է ունենա իրական և ընկալելի արժեք, որևէ մեկի մոտ կասկած չպետք է հարուցի։ Պարոն Պիպոյանի բերած հիմնական փաստարկներն, ըստ էության, արտաքին էֆեկտի ակնկալիքով են արվում։

Նա շատ լա՛վ գիտի օրենսդրական դաշտը և գիտի, թե օրենսդրորեն ո՞վ իրավունք ունի ներկայացնել փոխադրավարձի հաշվարկները, ո՞վ է ընդունում և հաստատում այն, գիտի նաև, թե ժամանակավոր հանձնաժողովները ի՞նչ գործառույթներ կարող են ունենալ և ի՞նչն է նրանց իրավասությունից դուրս: Բացի այդ նա նաև գիտի, թե ի՞նչ ասել է տնտեսական դաշտում ձևավորված ֆորմալ և ոչ ֆորմալ ինստիտուտներ, ինչպե՞ս են դրանք ազդում տնտեսության և ոլորտների վրա, գիտի նաև ի՞նչ ասել է մրցույթ և գնումների դաշտ, ուղևորահոսքի հաշվարկ, ստվերային աշխատավարձ և այլն։

Վստահ եմ, որ այս ամենը պարոն Պիպոյանը գիտի և դա շատ լավ է, ուղղակի ցանկանում եմ, որ իր ունեցած ամբողջ գիտելիքներն ի սպաս դնի ոչ թե հակադրման, այլ որոշակի համադրման սկզբունքի կիրառման վրա։ Իմ ցանկությունն անկեղծ է, առաջարկս էլ՝ գործնական։ Նախապայմանների և վերջնագրի լեզուն մասնագիտական քննարկումների դաշտում որևէ դրական օժանդակ գործոն չի կարող լինել։ Պետք է ելնել այդ սկզբունքից և առաջնորդվել մասնագիտական խղճի թելադրանքով։

Համազասպ Գալստյան

Տնտեսագիտության թեկնածու,

Ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման հանձնաժողովի անդամ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակըՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՌուբիոն հիշեցրել է Ռիադի հետ համաձայնագիրը՝ հութիների դեմ օգնության հարցի վերաբերյալ2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. ՊապոյանԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համարՔրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործումՍի Ծինփինը հայտարարել է Տաջիկստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ծրագրի մասին«Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետելԱզատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումներըԵմենը մտադիր է վերականգնել վերահսկողությունը բոլոր նահանգների նկատմամբՄասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասըՉինաստանը մինչև 2025 թվականը կփակի ավելի քան 670 բանկՀնդկաստանում ընձառյուծը մտել է տուն և վիրավորել վեց մարդու«Լարս» տանող ճանապարհին Վրաստանը ևս մեկ՝ 400 մետրանոց կամուրջ է կառուցումՀայաստանում կստեղծվի անհետ կորած անձանց էլեկտրոնային ռեգիստրԱֆղանստանը հայտարարել է, որ չի օգտագործելու իր տարածքը այլ պետությունների դեմՌայլի Բարնսը՝ Հայաստանի մասին․ «Հիացած եմ երկրի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով»Ալինա Կաբաևան ներկայացել է Լավրովի կրած «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերովՈւկրաինան Լիտվայում զինամթերքի արտադրության մեջ 93 միլիոն եվրո կներդնիԱդրբեջանցի զինծառայողը, որը Շաքիում կրակել է հայ կնոջ վրա, դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է ԵրևանBloomberg. ՆԱՏՕ-ն պատրաստել է «պաշտպանության» ծրագիր՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և արհեստական ​​բանականությունՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնելԳիտնականը զգուշացրել է Կամչատկայի Շիվելուչ հրաբխի հնարավոր հզոր ժայթքման մասին Մթնոլորտը սրվեց. «Լսում ենք իրար, պարո՛ն Վարդևանյան, պարո՛ն Ղազինյան, մի՛ ընդհատեք»Կրեմլում հայտարարել են Ուկրաինայի կողմից հակամարտության սրման մասինԹբիլիսիի քաղաքապետ. Արևմուտքը Վրաստանը կդիտարկեր որպես բուֆերային գոտի, եթե չլինեին վրացական իշխանությունների գործողությունները Օրենսդիրը գործադիրին ասում է՝ «քո աշխատողին տիրություն արա», ինչ է դա նշանակում. ՂազարյանԹբիլիսիի կենտրոնում 1788 թվականի հայկական հետքեր են հայտնաբերվել՝ ճանապարհաշինության ժամանակՄադրիդի դատարանը մերժել է բողոքի ճամբարը անհապաղ քանդելու գաղափարը Հանրային ծառայողի գրառումները ղեկավարին ուղարկելը հարցեր է առաջացնում. ՂազինյանԹրամփը գովաբանել է Հնդկաստանին լավ ընտրությունների կազմակերպման համար՝ այն շփոթելով Բրազիլիայի հետՀանրահավաքին չմասնակցելը Քալաշյանի համար հետևանքներ կունենար. ՎարդեւանյանՄիրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Իշխանամետ ակտիվությունը ներկայացվում է որպես քաղաքացիական դիրքորոշում. ԽամոյանԹուրքիայում գնաճը 2021 թվականից ի վեր նվազել է մինչև ամենացածր մակարդակըԿրեմլում բացահայտել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների թեմաներից մեկըՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջըՎրաստանը հայտարարել է, որ չի ցանկանում լսել ԵՄ-ի քննադատությունը երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու համարՓրկարարները Կիպրոսի մոտ լաստանավի խորտակման հետևանքով ևս մեկ զոհի մարմին են գտելԱֆղանստանը հայտարարել է, որ երկիրը կարող է դառնալ առևտրի տարանցիկ կենտրոնԱդրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» Եկեք հաղորդում ներկայացնենք՝ հանրային ծառայողներին հավաքների տանելու վերաբերյալ. ՋուլհակյանԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է«Hyundai»-ից կրակոցներ արձակելու դեպքով 2 անձ ձերբակալվել էՌուսաստանում դոլարը կրկին թանկացել է՝ հասնելով 85 ռուբլուԱդրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆՖրանսիայում կոչ են արել դադարեցնել Ուկրաինային օգնությունը
Ամենադիտված