Վարչապետի որոշումը գաղտնի էր պահվում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ որոշում է ստորագրել Արման Թաթոյանին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ նշանակելու մասին: Սակայն վարչապետի այս նշանակումը երեկվա դրությամբ գաղտնի էր պահվում. այդ մասին ո՛չ կառավարության պաշտոնական կայքում, ո՛չ էլ լրատվամիջոցներին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածվել: «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ Ա. Թաթոյանը մինչ այդ աշխատել է ՍԴ խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու է, իսկ 2011թ. ԵԽ նախարարների կոմիտեի նիստում 4 տարի ժամկետով ընտրվել է Հայաստանի ներկայացուցիչ' խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը