Չի բացառվում, որ ԱԺ ոչ կոալիցիոն չորս ուժերը կրկին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրեն
Հայկական Մամուլ
Չի բացառվում, որ ԱԺ ոչ կոալիցիոն չորս ուժերը կրկին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրեն` ««Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին» իրենց օրինագիծը քննարկելու կապակցությամբ: Միաժամանակ չի բացառվում, որ այդ նախագիծը նաեւ շրջանառության մեջ դրվի սովորական ընթացակարգով' ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու համար: Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Սակայն նա նաեւ նշեց, որ իրենց քայլերը կախված կլինեն այդ օրենքի դեմ ընդվզող նախաձեռնությունների ներկայացուցիչներից. «Եթե այդ նախաձեռնության անդամները մեզ դիմեն ու ասեն, որ հարկավոր է կրկին արտահերթ հրավիրել, մենք կքննարկենք ու այդ քայլը կանենք»: Մինչ այդ տեղեկացնենք, որ կուտակային կենսաթոշակների պարտադիր կիրառմանը դեմ արտահայտվող այդ նախաձեռնության անդամները մտադիր են դիմել նաեւ ՀՀ ՍԴ՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը