Ինչ հարցեր կքննարկվեն ՀՀԿ ԳՄ նիստում
Հայկական Մամուլ
Երևանի ավագանու ընտրություններից հետո լռության մեջ հայտնված ՀՀԿ գրասենյակում երեկ 161 հազարանոց կուսակցությունից ընդամենը 3 ներկայացուցիչ կար քառահարկ շենքում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ առաջին հարկում տեխնիկական աշխատակազմն ու օգնականներն ընդհանրապես բրոունյան շարժման մեջ էին, միակ զբաղմունքը` ինտերնետը, չէր աշխատում: Օրվա վերջում կապը վերականգնվեց` այդպես էլ չվերականգնելով աշխուժությունը: Գրասենյակը փոքր-ինչ կաշխուժանա վաղը, ժամը 20-ին տեղի ունենալիք ԳՄ նիստի առիթով: Ըստ լավատեղյակների` ԳՄ-ում այս անգամ կքննարկվեն գեոքաղաքական հարցեր` Պուտինի այց, վիլնյուսյան զարգացումներ և, իհարկե, Վիեննայից վերադարձած կուսղեկը ծերերին կպատմի Ալիևի հետ հանդիպման մասին: Ի՞նչ չափով է նա ԳՄ-ին ինֆորմացնում Ալիևի հետ հանդիպման «մանրամասները» հարցին ՀՀԿ գեոպոլիտիկները պատասխանել են. «Վախտը գիտի. երբեմն մասնակի դետալները, երբեմն էլ լոկ փիլիսոփայությունն է ներկայացնում»:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը