Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի՞ Պուտինի պատվին Սերժ Սարգսյանի կողմից տրվելիք պաշտոնական ճաշին
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի մասին ՌԴ արտգործնախարար Լավրովի պաշտոնական հայտարարությունից հետո հայաստանյան կուլիսներում քննարկվող հաջորդ ինտրիգն է` Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի՞ Պուտինի պատվին Սերժ Սարգսյանի կողմից տրվելիք պաշտոնական ճաշին, թե՞ ոչ:
Թերթը հիշեցնում է, որ նախորդ անգամ, երբ Հայաստան էր ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Քոչարյանը մասնակցեց պաշտոնական ճաշին, սակայն Գագիկ Ծառուկյանը` ոչ:
Լավատեղյակները գտնում են, որ և Քոչարյանը, և Ծառուկյանն այս անգամ կմասնակցեն ճաշին: Ի դեպ, Քոչարյանի «սարատնիկները» պնդում են նաև, որ, կախված Վիլնյուսում Հայաստանի պահվածքից, չի բացառվում, որ Պուտինն առանձին հանդիպում ունենա Քոչարյանի հետ: Սերժ Սարգսյանի ճամբարում սա բացառում են:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը