ԱՄՆ-ի պետդեպարտամենտը մեկնաբանել է Սարգսյան - Ալիև հանդիպումը
Արտաքին Քաղաքական
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը բարձր է գնահատել Վիեննայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը` որպես առաջին քայլ, և շատ ոգևորված է այն հանգամանքով, որ նախագահները համաձայնվել են նորից հանդիպել առաջիկա ամիսներին: Այս մասին ասված է ԱՄՆ-ի պետդեպի տարածած հայտարարության մեջ. մեջբերում է Ամերիկայի ձայնը:
«Այդ հանդիպումն առաջինն էր 2 տարվա ընդիմիջումից հետո և շատ կարևոր քայլ է երկխոսության ճանապարհին, ինչպես նաև ապացուցում է երկու երկրների նախագահների ցանկությունը` վերջ դնել Ղարաբաղյան հակամարտությանը: Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին ԱՄՆ-ն` որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, կոչ է անում երկու նախագահներին ակտիվորեն աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման համար, որը ծանր բեռ է երկու կողմերի ժողովուրդների համար»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)