Աբրահամը՝ Մխիթարյանի, Դարչինյանի և քաղաքականության մասին
Սպորտ
Այսօր Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամը լրագրողների հետ հանդիպմանը խոսեց տարբեր թեմաների շուրջ:
Անդրադառնալով Վիկ Դարչինյանի՝ Դոներից կրած պարտությանը Աբրահամը նշեց.
«Ցավում եմ, որ մենամարտն այդպես ավարտվեց. սպորտ է, ամեն ինչ պատահում է, սխալները թող իր մարզչի հետ որոշի»:
Մարզիկը խոսեց նաև քաղաքականության մասին.
«Քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց իրադարձություններին հետևում եմ: Բռնցքամատից հետո քաղաքականությամբ չեմ զբաղվի:
Շատ բան կցանկանայի Հայաստանում փոխվեր: Ցանկանում եմ` ամենալավ պետությունը լինենք, առաջ անցնենք նույնիսկ Գեմանիայից: Մենք լավագույն ազգն ենք:
Անդրադառնալով Հենրիկ Մխիթարյանի հետ իր հարաբերությունների վերաբերյալ հարցին` Արթուրն ասաց. «Մխիթարյանի հետ, իհարկե, կապ ունենք: Նախ` ֆուտբոլ շատ եմ սիրում. «Բորուսիան» սիրածս ակումբն է: Նրա գրեթե բոլոր խաղերին հետևում եմ: Մխիթարյանի հետ շփվում եմ հեռախոսի միջոցով»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում