Ընտրյալս հայուհի է. Արթուր Աբրահամ
Սպորտ
Այսօր Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց իր հետագա ծրագրերի մասին.
«Հայաստան եմ եկել հանգստանալու, մարզավիճակս դեռևս բարձր մակարդակի չէ: Եկել եմ այստեղ հանգստանալու, որպեսզի օրգանիզմս հանգստանա: Մեկ շաբաթից կմեկնեմ, որից հետո ամեն օր կպարապեմ: Դեռևս երիտասարդ սերունդին մարզելու ժամանակը չէ: Դա շատ մեծ աշխատանք է և մեծ ժամանակ է պահանջում: Այս մարտում` միայն հաղթանակ»,-նշեց Աբրահամը:
«Որոշել եմ մինչև 35 տարեկան մենամարտել, որը բավական կլինի, կարծում եմ: Գալիս է ժամանակ, երբ պետք է ասել հաջողություն: Միշտ այստեղ լինելու եմ, ունեմ տուն, դպրոց, լինելու եմ և՛ Հայաստանում, և՛ Գերմանիայում: Մենք ապացուցեցինք, որ մեր բռնցքամարտը բարձր մակարդակի է, իհարկե, ռուսները կուբացիներն ավելի բարձր մակարդակի են: Մենք այստեղ՝ Մասիսում եկեղեցի ենք կառուցել և ծառատունկին եմ եկել:
Արթուր Աբրահամի սիրտը ազատ չէ, զբաղված է, և դրա մասին առաջիկայում կհայտարարեմ: Ընտրյալս հայուհի է»,-ասաց Արթուրը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում