Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի ԵՎՕԿ-ի գագաթնաժողովին
Սպորտ
Հռոմում նոյեմբերի 21 – 23 –ը տեղի կունենա Եվրոպայի օլիմպիական կոմիտեի գագաթաժողովը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության կազմում Իտալիա կմեկնեն կազմակերպության գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը և վարչության պետ Գաբրիել Ղազարյանը:
Համաժողովի օրակարգում ընդգրկված կարևոր հարցերից է ԵՎՕԿ –ի նախագահի ընտրությունը: Միակ թեկնածու է առաջադրվել իռլանդացի Պատրիկ Հիկեն. տեղեկացնում է armnoc-ը:
Նախնական պայմանավորվածության համաձայն ՀԱՕԿ - ի պատվիրակությունը համագործակցության պայմանագրեր կկնքի ութ երկրների /Կիպրոս, Սերբիա, Լեհաստան, Սլովակիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Իսրայել /ԱՕԿ –ների հետ: Բացի այդ, Գ. Ծառուկյանը աշխատանքային հանդիպումներ կունենա ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախի, ԵՎՕԿ –ի նախագահ Պատրիկ Հիկեի և ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ Ահմադ Ալ – Ֆահադ Ալ – Սաբահի հետ:
Միջոցառման վերջին օրը համաժողովի մասնակիցներին կհյուրընկալի Հռոմի պապ Ֆրանցիսկը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում