Ուժեղ փոթորիկ Իտալիայի Սարդինա կղզում. զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան
Արտակարգ Պատահար
Իտալիայի Հանրապետության Սարդինա ինքնավար մարզում «Կլեոպատրա» փոթորկից առաջացած ջրհեղեղի հետևանքով 16 մարդ մահացել է, կան նաև անհետ կորածներ, տարհանվել են հարյուրավոր բնակիչներ:
Իրադրությունը ծանր է գնահատվում. հայտարարվել է վտանգավորության բարձրագույն աստիճան: Առավել տուժել է Օլբիա նավահանգիստ-քաղաքը, որի փողոցները վերածվել են գետերի:
Հեղեղումների պատճառը երկարատև և հորդառատ անձրևներն են, որոնց պատճառով ջրածածկ են Իտալիայի այլ շրջաններ:
Կապ է հաստատվել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության հետ և ճշտվել, որ զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն