Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյան Տեր Թադեն՝ ԱԺ առաջին նիստին մասնակցելու հարցին ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն Միքայելյան ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել․ Ովքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներ Փոխվարչապետը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Գործընթացը օրենքի շրջանակում է, քանի դեռ Սահմանադրական դատարանն այլ բան չի ասել. Ռոմանոս Պետրոսյան Պապոյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի և ԵԱՏՄ սահմանափակումների մասին Արտուշ Գաբրիելյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է Բռնությունը դատապարտելի է. Թորոսյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր միջադեպի մասին Ռուսական գազի այլընտրա՞նք է դառնալու իրանական գազը. հարց Խուդաթյանին Իսրայելը փորձում է Հարավային Լիբանանի գյուղերը վերածել անմարդաբնակ գոտու․ Արամ Սոմունճեան Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան 

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է

Քաղաքական

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության աշխատակիցների վերաբերյալ մի շարք լրատվամիջոցների հարցման կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 25.07.2013թ. N 857-Ն որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչությունները միաձուլման ձևով վերակազմակերպվել են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության:

Նույն որոշման 8-րդ կետի համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ծանուցել ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչությունների աշխատողներին տեսչությունների միաձուլման արդյունքում հաստիքների կրճատման հիմքով աշխատանքից հնարավոր ազատումների մասին: ՀՀ աշխատանքի պետական տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, հետևաբար աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, եթե քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետի համաձայն' հաստիքների կրճատումը քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք է, իսկ 5-րդ կետի համաձայն' նշված հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատելու դեպքում քաղաքացիական ծառայողներին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ:

Օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվում են Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով նախատեսված հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 17.06.2003թ. N 213-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 5-րդ կետի համաձայն` կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի վարձատրությանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքով: Այս օրենքի 16-րդ հոդվածի համաձայն' քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի համար սահմանվում է աշխատավարձ` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը, իսկ 17-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում սահմանված վարձատրությունը քաղաքացիական ծառայողը ստանում է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդից: Մինչև քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվ ուղարկվելը ՀՀ աշխատանքի պետական տեսչության աշխատողները եղել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատողներ, հետևաբար նրանց վարձատրությունը պետք է կատարվեր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կողմից:

ՀՀ առողջապահության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների աշխատակազմերի ղեկավարների կողմից 2013 թվականի հոկտեմբերի 28-ին կատարվել է անձնական գործերի ընդունում-հանձնում: ՀՀ աշխատանքի պետական տեսչության աշխատողները 2013 թվականի հոկտեմբերի 28-ին ազատվել են զբաղեցված պաշտոններից, և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությանը հանձնարարվել է կատարել վերջնահաշվարկ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի 2013 թվականի նոյեմբերի 4-ի ՍՔ/05/12282-13 գրությամբ` ՀՀ առողջապահության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների տեսչությունների քաղաքացիական ծառայող և պաշտոնից ազատված աշխատակիցներն ուղարկվել են քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվ: Ռեզերվ ուղարկված կանանց կողմից հղիությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացվել, ինչպես նաև նրանցից և ոչ մեկ չի գտնվել հղիության և ծննդաբերության արձակուրդում:

Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության աշխատողների նշանակումը (ընդունումը) կատարվել է բացառապես օրենքի շրջանակներում' հաշվի առնելով պաշտոնի անձնագրերում սահմանված պահանջները, այն է` կրթություն, դասային աստիճան (քաղաքացիական ծառայողների դեպքում), աշխատանքային ստաժ, մասնագիտական պատրաստվածություն, որակավորում և այլն: Քաղաքացիական ծառայության պաշտոնները օրենքով սահմանված կարգով համալրելուց հետո նախքան ռեզերվ ուղարկելն աշխատակիցներին առաջարկվել է համապատասխան աշխատանք, որից նրանք հրաժարվել են և անձնական դիմումի համաձայն ուղարկվել ռեզերվ:

ՀՀ առողջապահության նախարարություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. ՂալումյանՀնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է BRICS գագաթնաժողովին որոշ գործընկեր երկրների մասնակցության հնարավորության մասինՏեր Թադեն՝ ԱԺ առաջին նիստին մասնակցելու հարցին ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն ՄիքայելյանWildberries-ը ժամանակավորապես դադարեցրել է Ռյազանի պահեստի աշխատանքըՆախկին UFC մարտիկ Էնթոնի Սմիթին մեղադրել են ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու մեջWSJ-ն հաղորդել է, որ Թրամփը Նեթանյահուին ամենաջերմ ընդունելությունը չի ցուցաբերել ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել․ Ովքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներՓոխվարչապետը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Գործընթացը օրենքի շրջանակում է, քանի դեռ Սահմանադրական դատարանն այլ բան չի ասել. Ռոմանոս ՊետրոսյանՊապոյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի և ԵԱՏՄ սահմանափակումների մասինԹրամփը Զելենսկիի և Նեթանյահուի հետ քննարկել է բազմաթիվ հարցերԱրտուշ Գաբրիելյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է Բռնությունը դատապարտելի է. Թորոսյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր միջադեպի մասինԱդրբեջանը գրեթե 40 տոննա սարքավորում է փոխանցել Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքների վերականգնման համարCENTCOM-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հարվածել են ԻրաքինՌուսական գազի այլընտրա՞նք է դառնալու իրանական գազը. հարց ԽուդաթյանինԻսրայելը փորձում է Հարավային Լիբանանի գյուղերը վերածել անմարդաբնակ գոտու․ Արամ ՍոմունճեանՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան«Chevrolet»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավորՀայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներՔՊ-ին սատարելու համար Ա.Օ.-ն տեղադրել է քաղաքացու լուսանկարը և անպարկեշտ արտահայտություններ արելՍևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափԻրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկինԱրհեստական բանականությամբ կեղծ հոգևորականներ են ստեղծում. Հայր ԶաքարիաԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էIRIB. Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի հարվածներին իր մասնակցությունըԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՀայաստանի պատանիների շախմատի հավաքականը հաղթեց Գերմանիային Եվրոպայի առաջնությունումՌԴ ԱԴԾ-ն Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարելՁերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա ՆախշքարյանըԲըրնհեմը դեմ է Աշխարհի առաջնության իրավունքները մասնավոր ներդրողներին վաճառելունՄի հանձնարարություն է իջեցված` ցանկացած գնով պահել իշխանությունը և լավագույնս կատարել խամաճիկի դերը. պատգամավորՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 29-ի դրությամբԼրագրողների գործունեությունը սահմանափակող փոփոխություններ չեն արվել, դրանք 2021-ից գործում ենԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները«Արարատ֊Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլՕրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի. օրվա աստղագուշակ«Ուժեղ Հայաստանը» Սամվել Կարապետյանի հետ կհստակեցնի ԱԺ առանցքային պաշտոնների բաշխումը. «Ժողովուրդ»Ովքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներ. ՔՊ-ում թեժ պայքար է. «Ժողովուրդ»Ինչ ունեցվածք ունի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը. «Ժողովուրդ»Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով առերեսումներ են սպասվում․ 5 մեղադրյալներն ազատության մեջ են. «Ժողովուրդ»ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել դահլիճը․ նոր սահմանափակումներ. «Ժողովուրդ» Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԼույս չի լինի. հասցեներՍուրճի կանոնավոր օգտագործումը․ ինչ օգտակար ազդեցություն կարող է ունենալ օրգանիզմի վրաԻնչու է վարունգը կարևոր ամենօրյա սննդակարգում․ առողջությանը նպաստող 7 օգտակար հատկությունԿանադայում ընդլայնվում են երիտասարդների հոգեկան առողջության աջակցության ծառայություններըԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըԵվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել ռազմական տեխնոլոգիաների արտահանման ոլորտում
Ամենադիտված