Սերգո Կարապետյանը մեդալ է տվել, այն էլ իմ ղալմաղալից ու առարկությունից հետո. Ռոզա Ծառուկյան
Հայկական Մամուլ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նոյեմբերի 19-ին «Հայ ֆերմերների միության» նախագահ Ռոզա Ծառուկյանին պարգեւատրեց ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով, ինչպես նաեւ շնորհավորեց ծննդյան 80-ամյակի առթիվ:
Հիշեցնենք, որ սա տեղի ունեցավ այն ամենից հետո, երբ Ռ. Ծառուկյանը հրապարակավ հայտնեց, թե ՀՀ գյուղնախարարից վիրավորված է: «Ես ֆերմերների միության նախագահն եմ, եւ Ս. Կարապետյանն ընդամենը մի մեդալ է տվել, այն էլ իմ ղալմաղալից ու առարկությունից հետո. լաց եմ եղել, ասել եմ`ինչո՞ւ եք ինձ նսեմացնում, երբ 15 տարի ես «Ֆերմերների միության» փոխնախագահն եմ եղել եւ 3 տարի է` նախագահ եմ»,-ասել էր նա մեկ ամիս առաջ: Փաստորեն, նրա «ղալմաղալը» կրկին իր պտուղները տվեց:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը