Բողոքի ակցիա` Կառավարության շենքի դիմաց
Հայկական Մամուլ
«Ընդդեմ կենսաթոշակների պարտադիր վճարների» նախաձեռնությունը պատրաստվում է այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մինչ այդ նախաձեռնությունը դիմել է ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների պատգամավորներին' խնդրելով կրկին հավաքել 44 պատգամավորի ստորագրություն եւ կրկին այդ օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարել: Նախաձեռնության անդամները նաեւ նախազգուշացնում են, որ եթե իշխանությունը կրկին բոյկոտի նիստը, իրենք խորհրդարանից պահանջելու են օրենսդրական փոփոխություն կատարել ու սահմանափակել ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ուժի կողմից բոյկոտ իրականացնելու հնարավորությունը: «Այս քայլերը պետք է իրականացնել արագ»,-գրել են պատգամավորներին ուղարկած նամակում:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը