Պուտինի այցը դիվադադար է արել ՀՀ իշխանություններին
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը, որը, թերթի տեղեկություններով, նախատեսվում է դեկտեմբերի 1-ին, դիվադադար է արել ՀՀ իշխանություններին, որոնք 20 օր առաջ, քունները կորցրած՝ նախապատրաստվում են, որ հավուր պատշաճի դիմավորեն նրան:
Ընդ որում՝ նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ժողովրդի հարմարավետության հաշվին: Երեկ թերթի լրագրողը կեսգիշերին օդանավակայանից դեպի Փարաքար ձգվող ճանապարհին ականատես է եղել մոտոցիկլետների շարասյան վարժանքներին, որի պատճառով մոտ կես ժամ կաթվածահար է եղել երթևեկը: Բնակիչները պատմել են, որ արդեն մի քանի օր նման վարժանքներ են անում և ժողովրդին կեսգիշերին դիվադադար անում:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը