«Հանդիպում». նոր տեսահոլովակ (ֆոտո, տեսանյութ)
Հասարակություն
Արդեն համացանցում է հայտնվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի ժողերգեցողության բաժնի առաջին կուրսի ուսանող Հայկ Համբարձումյանի առաջին տեսահոլովակի թրեյլերը:
Երգը կոչվում է «Հանդիպում»: Խոսքի և երաժշտության, ինչպես նաև գործիքավորման հեղինակը Արսեն Գրիգորյանն է, ռեժիսորը՝ Խաչիկ Եղոյանը:
Lurer.com-ի թղթակիցը նոր տեսահոլովակի կապակցությամբ զրուցեց երգչի հետ:
«Ժողովրդական երգն ինձ հոգեհարազատ է: Մանկուց ստեղծագործում եմ այդ ժանրում: Կարծում եմ` հայ հասարակությունը սիրում է մեր ժողովրդական երգերը և ամեն անգամ նոր շունչ հաղորդում դրանց` մատուցելով դրանք նորովի:
Մենք՝ այդ ժանրում ստեղծագործողներս, չպետք է թույլ տանք, որ մեր երգերը, մեր ժողովրդական արվեստը նույն տեղում դոփեն, ուստի` ես ճիշտ համարեցի տեսահոլովակիս հիմքում դնել ժողովրդական երաժշտությունը` համեմված էստրադային երանգներով,-ասում է երգիչն ու հավելում,-Տեսահոլովակս տարիքային բոլոր խմբերին է ուղղված, և յուրաքանչյուր մարդ իր սիրո պատմությունը կարող է գտնել այնտեղ»:
Երգչի խոսքով՝ երգը սիրո մասին է, բայց` ոչ տխուր ավարտ ունեցող սիրո...
Լուսանկարները՝ նկարահանման հրապարակից

























































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն