Ռուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին 2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան Քրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործում «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետել Ազատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալ Արաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները Մասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասը «Լարս» տանող ճանապարհին Վրաստանը ևս մեկ՝ 400 մետրանոց կամուրջ է կառուցում Հայաստանում կստեղծվի անհետ կորած անձանց էլեկտրոնային ռեգիստր Ռայլի Բարնսը՝ Հայաստանի մասին․ «Հիացած եմ երկրի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով» 

Արմեն Աշոտյան. «Վերջին չորսուկես տարվա ընթացքում որևէ ուսանող չի տուժել»

Հասարակություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հերթական մարզային այցելությունը Լոռու տարածաշրջան էր. այցի ընթացքում նախարարին ուղեկցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նախարարը նախ այցելել է Վանաձորի ֆիզմաթ և բնագիտական թեքումով «Էվրիկա» հատուկ դպրոց, որը հայտնի է իր աշակերտների լուրջ հաջողություններով միջազգային օլիմպիադաներում: Արմեն Աշոտյանը շրջել է դասասենյակներում, զրուցել աշակերտների և ուսուցիչների հետ: Վերջիններս իրենց մտահոգությունն են հայտնել կրթօջախի շենքային պայմանների, լաբորատորիաների և մարզադահլիճի բացակայության ու տեխնիկական հագեցվածության անբավարարության վերաբերյալ: Դպրոցի շենքային պայմանների բարելավման խնդրի վերաբերյալ Ա. Աշոտյանը նշել է, որ այն գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում, և առաջիկայում ամեն ինչ կարվի` հարցին լուծում տալու համար՝ լինի դա պետական միջոցներով, թե միջազգային դոնոր կազմակերպությունների ներգրավվածությամբ:

Նախարարի հաջորդ կանգառը Վանաձորի պետական բժշկական քոլեջ էր, որտեղ ևս Ա. Աշոտյանը ծանոթացել է շենքային պայմաններին, առկա խնդիրներին: Հաստատության տնօրենը նշել է, որ քոլեջի շենքային պայմանները բավարար են, ուսանողների պակաս ևս չկա. ներկա դրությամբ քոլեջը շուրջ 700 ուսանող ունի: Հատկանշական է, որ քոլեջում ուսանում են նաև բարձրագույն կրթությամբ ուսանողներ, ինչը, ըստ նախարարի, ևս մեկ անգամ վկայում է, որ միջին մասնագիտական կրթությունը նույնպես պահանջված է մեր երկրում:

Նախարարի հերթական այցը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ էր, որտեղ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է կառավարության առաջարկությունը` մասնաճյուղի և Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հնարավոր միավորման և նոր՝ Վանաձորի պետական համալսարան հիմնելու վերաբերյալ: «Ընդունելով ձեր մտահոգությունը՝ կառավարությունը որոշել է հետաձգել որոշման ընդունումը մինչև լրացուցիչ քննարկումների կազմակերպումը: Ուզում եմ նշել, որ այս որոշումն ակնթարթային չի եղել. այն վաղուց է հասունացել և քննարկվել է մի քանի անգամ, ՀՊՃՀ-ի գործող և նախկին ռեկտորների, ինչպես նաև մասնաճյուղի տնօրենի հետ: Պետք է նշեմ, որ քննարկումների արդյունքում մենք ընդհանուր հայտարարի չենք եկել: Այն անհանգստությունները, որոնք կապված են դասախոսների ապագայի հետ, մարդկային տեսակետից լիովին հիմնավորված են, սակայն պետք է վստահեցնեմ, որ դրանք անհիմն է: Այո, կլինի վարչական կազմի, տնտեսական, տեխնիկական, սպասարկման կազմի խոշորացում, բայց ոչ երբեք՝ պրոֆեսորադասախոսական: Հաջորդ մտահոգությունն ուսանողների անհանգստությունն է՝ կապված իրենց ապագայի հետ: Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ վերջին չորսուկես տարիների ընթացքում անկախ մեր կողմից ընդունված որոշումների, երբևէ որևէ ուսանող չի զրկվել կրթությունը շարունակելու իր հնարավորությունից, որևէ ուսանող չի տուժել, չի զրկվել ապագան կրթության միջոցով կառուցելու իր իրավունքից: Ավելին ասեմ` շատ ու շատ դեպքերում ուսանողներն անգամ շահել են մեր կողմից վարած քաղաքականության արդյունքում: Այսուհետ ևս այդպես է լինելու: Ես այսօր այստեղ եմ, որպեսզի լսեմ ձեր դատողությունները, առաջարկությունները, մտահոգությունները՝ ձեզ հետ մեկ ընդհանուր հայտարարի գալու համար: Նախարարության որդեգրած քաղաքականությունը վերջին չորսուկես տարիների ընթացքում եղել է երկխոսությունը, հանրային բաց քննարկումները, լավագույն որոշումների կայացման քաղաքականությունը. որտեղ պետք է կոշտ քաղաքականություն վարել, արվում է, սակայն դրանց նախորդում են լայն քննարկումները և վստահեցնում եմ ձեզ, որ վերջիններիս արդյունքները կարող են ազդել այդ որոշումների վրա»,- նշել է նախարարը` բուհի անձնակազմից գիտակրթական ու փաստարկված, տնտեսական հիմնավորումներ պահանջելով: Թե՛ բուհի ուսանողները, թե՛ պրոֆեսորադասախոսական կազմը դեմ են արտահայտվել բուհերի միավորմանը` պատճառաբանելով, որ այդ կերպ կտուժեն կամ տարեցտարի հետին պլան կմղվեն տեխնիկական, ինժեներական մասնագիտությունները, ինչպես նաև խնդրահարույց է բուհի նյութատեխնիկական բազայի և մասնաշենքերի պահպանման հարցը: Արմեն Աշոտյանն ընդունել է բերված հակափաստարկներից երկուսը` առաջինը, որ Պոլիտեխնիկի մասնաճյուղի բազայի վրա ստեղծված համալսարանում տեխնիկական կրթության դերը հնարավոր է նվազի, ինչպես Գորիսի, Արցախի համալսարաններում է եղել, և երկրորդ` Պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղն անմիջական կապեր ունի Երևանի մայր բուհի հետ, որոնք հետագայում էլ չպետք է խզվեն: Ուսանողներին առավելապես մտահոգում էր այն փաստը, որ բուհի դիպլոմը ներկայումս ունի նաև միջազգային ճանաչում, մինչդեռ միավորման դեպքում առկախ է նաև այդ հարցը: «Որևէ մեկը մտադրություն չունի համալսարան ստեղծելու պարագայում վերացնել ինժեներական, տեխնիկական մասնագիտությունները: Այլ հարց է, որ այդ կրթությունը որակյալ լինի, առավել բարենպաստ գիտակրթական միջավայր ստեղծվի նրանց համար, համալրվի նյութատեխնիկական բազան: Բուհերի միավորման դեպքում պետության կողմից առավել հեշտ կլինի արդյունավետ ներդրումային քաղաքականություն իրականացնել: Համալսարանի ձևավորման դեպքում մենք թույլ չենք տալու, որ տեխնիկական մասնագիտությունները ստվերվեն, քանի որ արդեն առկա է նման ցավալի փորձ որոշ տարածաշրջաններում: Իսկ խնդրի լուծումն այն է, որ մշակվի տեխնիկական կրթության հայեցակարգ, որը կհաստատվի կառավարության կողմից, որտեղ հստակ կնշվի այն բուհերի ցանկը, որոնք կպարտավորվեն` անկախ իրենց ակադեմիական ազատություններից, ինքնավարությունից, հետևել, որպեսզի տեխնիկական ու տեխնոլոգիական մասնագիտություններով կրթությունը շարունակվի: Պետությունն էլ իր հերթին պարտավորություն կարող է վերցնել նյութատեխնիկական, բազային ներդրումներ կատարել այդ մասնագիտությունները զարգացնելու համար և ավելացնել պետական պատվերն այդ մասնագիտությունների գծով: Որոշումը, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի, իսկ որոշում վստահաբար կլինի` անկախ ձևաչափից, անկախ կազմակերպաիրավական ձևակերպումներից, նպաստելու է Լոռու մարզում երիտասարդության համար լրացուցիչ կրթական ծառայությունների և՛ որակի, և՛ քանակի ավելացմանը: Սա է մեր նպատակը: Դժվար հարց է, ամեն անգամ բախվում ես մարդկանց ազնիվ մտահոգություններին, երբեմն որոշ մարդկանց շահարկումներին և նեղ անձնական շահերին: Մենք պետք է փորձենք լսել բոլորին և կայացնենք որոշում, որը օգուտ կտա ոչ թե կոնկրետ մարդու` ինչ-որ մի ռեկտորի, տնօրենի, դեկանի, այլ օգուտ է լինելու բացառապես շահագրգիռ կողմերի մեծամասնությանը: Ես վստահ եմ, որ այս քաղաքականությունը ճիշտ է, և Վանաձորում մենք ունենալու ենք Վանաձորի պետական համալսարան' այս տարի թե հաջորդ տարի, Պոլիտեխնիկով, թե առանց Պոլիտեխնիկի, Թատերականի մասնաճյուղով, թե առանց դրա, քանի որ մարզում կա նոր տիպի և նոր որակի կրթական ծառայությունների մատուցման խնդիր, մարզում լրացուցիչ ներդրումների խնդիր կա, որպեսզի, մասնավորապես, բարձրագույն կրթության համակարգում կարողանանք ստեղծել մի հաստատություն, որի գործունեության արդյունքում մարզի զարգացման համար մարդկային ռեսուրսի վերարտադրության, մարդկային կապիտալի զարգացման հնարավորություններ լինեն: Մեր նպատակը կառուցվածքային փոփոխությունները չեն, մեր նպատակը մարզի հետագա զարգացման համար այնպիսի ծառայությունների մատուցում ունենալն է, որը թույլ կտա Վանաձորի տարածքում շարունակել մասնագիտական կրթության ավանդույթները` նորովի ուղղված դեպի հետագա տնտեսական ու հասարակական զարգացում: Վանաձորում այս հարցը պետք է լուծվի, որովհետեւ բացառապես մանկավարժական բուհական հաստատությունը, ցավոք սրտի, ապագա չունի որպես այդպիսին և ոչ միայն Վանաձորում»,-նշել է Ա. Աշոտյանը:

Նախարարի հաջորդ հանդիպումը ՎՊՄԻ-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ էր: Այստեղ բուհի կոլեկտիվին հուզում էր հնարավոր միավորման դեպքում ուսումնական նոր ծրագրերի, նյութատեխնիկական բազայի համալրման, մինչ միավորումը կատարվելիք հավատարմագրման գործընթացին առնչվող հարցեր, իսկ ուսանողներին՝ մասնաշենքերի պահպանման խնդիրը: «Եկել եմ ձեզ ևս մեկ անգամ լիցքավորելու, նաև լիցքավորվելու ձեր էներգիայով, ձեր ներուժով, ձեր պատրաստակամությամբ, որովհետև, այո, դժվար է լինելու, առաջին մեկ-երկու տարին դժվար է լինելու՝ մինչև ծրագրերը թարմացվեն, մինչև դասախոսական կազմի վերապատրաստումներ կատարենք, ուսումնական գրականությունը ապահովենք: Ցավոք սրտի, լավ գործերը դժվար է անել, բայց ես գիտեմ, որ մենք միասին այս գործը անելու ենք»,- բուհի պրոֆեսորադախասոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում նշել է նախարար Աշոտյանը` ևս մեկ անգամ վստահեցնելով, որ երկու բուհերի մասնաշենքերի օտարման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են. «Սա զավեշտալի է, քանի որ նման ցանկություն որեւէ մեկը չի ունեցել և չունի, և զավեշտալի է, որովհետեւ երբեք այդ գրածները չեն արդարացել: Այդ ամենը սուտ է, աբսուրդ է, զավեշտ է, ամոթ է»,-ընդգծել է Ա. Աշոտյանը:

Մարզային այցի ավարտին նախարարը պատասխանել է նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին: Լրագրողներից մեկի այն հարցին, որ Վանաձորի բուհերի միավորման հարցը կառավարության նիստի օրակարգում էր ընդգրկվել` առանց հանրային քննարկումների և առանց Պոլիտեխնիկի մասնաճյուղի տնօրենի իմացության, նախարարը պատասխանել է, թե «հանրային քննարկում» ասվածը չի նշանակում, որ բոլորի հետ առանձին-առանձին հարցը պետք է քննարկվի: «Հանրային քննարկումը նշանակում է, որ փաստաթուղթը պետք է հասանելի լինի և բաց լինի հանրությանը, ինչն արվել է: 6-7 ամիս փաստաթուղթը եղել է շրջանառության մեջ. դրա մասին տեղյակ է եղել մայր բուհի ղեկավարությունը, Պոլիտեխնիկի մասնաճյուղի տնօրենը: Եթե վերջինս եկել է ինձ մոտ այդ մտահոգությամբ, ուրեմն տեղյակ է եղել: Հանրային քննարկում չի նշանակում նաև, որ իրենք պետք է ինձ համոզեն, որ իրենց տեսակետը ճիշտ է: Հանրային քննարկում չի նշանակում, որ ես պետք է բոլորին համոզեմ, որ մեր քաղաքականությունը ճիշտ է, այլ նշանակում է` ստեղծել հնարավորություն կարծիքներ փոխանակել, հիմնավորումներ բերել»,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ բուհերի միավորումը հենց վանաձորցիների պահանջն է եղել ու ակնկալիքը: «Վանաձորցիներն ինձ բազմիցս մոտեցել են հարցով` ոնց է Գորիսում պետական համալսարան կլինի, Գավառում կլինի, փոքր քաղաքներ են, իսկ մենք մեծ քաղաքներ ենք և պետական համալսարան չունենք: Նույնն ինձ ասել են գյումրեցիները»,-ընդգծել է Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ նախարար Ա. Աշոտյանի հերթական մարզային այցը Գյումրու տարածաշրջան է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակըՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՌուբիոն հիշեցրել է Ռիադի հետ համաձայնագիրը՝ հութիների դեմ օգնության հարցի վերաբերյալ2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. ՊապոյանԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համարՔրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործումՍի Ծինփինը հայտարարել է Տաջիկստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ծրագրի մասին«Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետելԱզատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումներըԵմենը մտադիր է վերականգնել վերահսկողությունը բոլոր նահանգների նկատմամբՄասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասըՉինաստանը մինչև 2025 թվականը կփակի ավելի քան 670 բանկՀնդկաստանում ընձառյուծը մտել է տուն և վիրավորել վեց մարդու«Լարս» տանող ճանապարհին Վրաստանը ևս մեկ՝ 400 մետրանոց կամուրջ է կառուցումՀայաստանում կստեղծվի անհետ կորած անձանց էլեկտրոնային ռեգիստրԱֆղանստանը հայտարարել է, որ չի օգտագործելու իր տարածքը այլ պետությունների դեմՌայլի Բարնսը՝ Հայաստանի մասին․ «Հիացած եմ երկրի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով»Ալինա Կաբաևան ներկայացել է Լավրովի կրած «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերովՈւկրաինան Լիտվայում զինամթերքի արտադրության մեջ 93 միլիոն եվրո կներդնիԱդրբեջանցի զինծառայողը, որը Շաքիում կրակել է հայ կնոջ վրա, դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է ԵրևանBloomberg. ՆԱՏՕ-ն պատրաստել է «պաշտպանության» ծրագիր՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և արհեստական ​​բանականությունՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնելԳիտնականը զգուշացրել է Կամչատկայի Շիվելուչ հրաբխի հնարավոր հզոր ժայթքման մասին Մթնոլորտը սրվեց. «Լսում ենք իրար, պարո՛ն Վարդևանյան, պարո՛ն Ղազինյան, մի՛ ընդհատեք»Կրեմլում հայտարարել են Ուկրաինայի կողմից հակամարտության սրման մասինԹբիլիսիի քաղաքապետ. Արևմուտքը Վրաստանը կդիտարկեր որպես բուֆերային գոտի, եթե չլինեին վրացական իշխանությունների գործողությունները Օրենսդիրը գործադիրին ասում է՝ «քո աշխատողին տիրություն արա», ինչ է դա նշանակում. ՂազարյանԹբիլիսիի կենտրոնում 1788 թվականի հայկական հետքեր են հայտնաբերվել՝ ճանապարհաշինության ժամանակՄադրիդի դատարանը մերժել է բողոքի ճամբարը անհապաղ քանդելու գաղափարը Հանրային ծառայողի գրառումները ղեկավարին ուղարկելը հարցեր է առաջացնում. ՂազինյանԹրամփը գովաբանել է Հնդկաստանին լավ ընտրությունների կազմակերպման համար՝ այն շփոթելով Բրազիլիայի հետՀանրահավաքին չմասնակցելը Քալաշյանի համար հետևանքներ կունենար. ՎարդեւանյանՄիրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Իշխանամետ ակտիվությունը ներկայացվում է որպես քաղաքացիական դիրքորոշում. ԽամոյանԹուրքիայում գնաճը 2021 թվականից ի վեր նվազել է մինչև ամենացածր մակարդակըԿրեմլում բացահայտել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների թեմաներից մեկըՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջըՎրաստանը հայտարարել է, որ չի ցանկանում լսել ԵՄ-ի քննադատությունը երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու համարՓրկարարները Կիպրոսի մոտ լաստանավի խորտակման հետևանքով ևս մեկ զոհի մարմին են գտելԱֆղանստանը հայտարարել է, որ երկիրը կարող է դառնալ առևտրի տարանցիկ կենտրոնԱդրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» Եկեք հաղորդում ներկայացնենք՝ հանրային ծառայողներին հավաքների տանելու վերաբերյալ. ՋուլհակյանԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է«Hyundai»-ից կրակոցներ արձակելու դեպքով 2 անձ ձերբակալվել էՌուսաստանում դոլարը կրկին թանկացել է՝ հասնելով 85 ռուբլուԱդրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆՖրանսիայում կոչ են արել դադարեցնել Ուկրաինային օգնությունը
Ամենադիտված