«Հայկական շոուբիզնեսում լինելու համար հատուկ քայլեր չեմ անում». Ջոնի
Հասարակություն
Երգիչ Ջոնի շոուբիզնեսյան կարիերայի սկիզբը դրվեց «Cube» հաղորդաշարի ժամանակ, սակայն երգիչը սկսել է երգել վաղ տարիքից: Երգիչ Ջոնիին հատկապես մեծ ճանաչում բերեցին «Խենթ-խենթ» և «Մարի-Մարի» երգերը:
Երգչի հետագա անելիքները պարզելու և հարցազրույց անցկացնելու նպատակով MediaMall.am-ի լրագրողը կապ հաստատեց երգչի հետ:
-«Հարսանիքից» հետո ի՟նչ նորություն եք պատրաստում:
-«Հարսանիքից» հետո ունեմ երեք նոր երգ, որոնք վերջերս են թողարկվել, ունեմ երգեր նաև իմ լավ ընկեր Ապե Ջանի հետ:
-Արդյոք «Հարսանիք» երգի հիմքում կոմերցիո՞նն է:
-Այո', այդ երգի հիմքում կոմերցիոնն է: Ինձ թվում է` ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ես երգում եմ հարսանիքներին, և ինձ պետք են թեմատիկ երգեր:
-Կա՞ն մարդիկ, ովքեր օգնում են Ջոնիին մնալ հայկական էստրադայում:
-Պետք է նշեմ, որ հայկական շոուբիզնեսում լինելու համար հատուկ քայլեր չեմ անում, բայց կան մարդիկ` լավ ընկերներ, լավ թիմ, որ ինձ օգնում են ամեն հարցում:
-Դու քեզ երգարվեստի նոր սերնդի ներկայացուցիչ համարո՞ւմ ես:
-Ինձ թվում է` մարդիկ պետք է ասեն, ես տասնհինգ տարի արդեն երգում եմ:
- Սպասվո՞ւմ են զուգերգներ հայտնի երգչուհիերի հետ:
-Զուգերգի նպատակ կա, բայց դեռ անուններ չեմ ուզում նշեմ:
-Իսկ կեղծանուն ունե՞ք:
- Ո'չ, կեղծանուն չունեմ:
Զրուցեց Դավիթ Պոլոյանը


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն