Ռիբերին չի խաղա «Բորուսիայի» դեմ
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին չի կարող օգնել մյունխենցիներին Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Բորուսիայի» հետ կայանալիք հանդիպմանը. տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը:
«Շատ ցավալի է: Ես ցանկանում էի մասնակցել նման մեծ խաղին: Սակայն համոզված եմ, որ թիմը առանց ինձ էլ կկարողանա», – նշել է Ռիբերին:
Ֆուտբոլիստը հանդիպումը բաց կթողնի Աշխարհի 2014 թ-ի առաջնության անցումային փուլում Ուկրաինայի հետ հանդիպմանը ստացած վնասվաքի պատճառով:
Հավանական է նաև, որ Ռիբերին չի մասնակցի Չեմպիոնների լիգայի շրջանակներում Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ կայանալիք հանդիպմանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում