Մխիթարյանը՝ Կլոպի մասին (տեսանյութ)
Սպորտ
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը տեսանյութ է պատրաստել Հենրիկ Մխիթարյանի, Յուրգեն Կլոպի և Պիեր էմերիկ Օբամեյանգի մասին, ովքեր կարծիք են հայտնել միմյանց աշխատանքի վերաբերյալ:
«Բորուսիայի» գլխավոր Մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է.
«Բոլորը կցանկանային Պիերի և Հենրիկի նման ֆուտբոլիստներ ունենալ, սակայն նրանք այս թիմն ընտրեցին, ինչն ինձ ստիպում է հիանալի լինել: Հաշվի առնելով, որ Մխիթարյանն ու Օբամեյանգը նորեկ են ակումբում` նրանք իրենց հիանալի են դրսևորում»:
Հայ կիսապաշտպանը, մասնավորապես, նշել է.
«Կլոպը շատ խելացի մարզիչ է։ Սակայն ես կարևորում եմ նրա մարդկային որակները։ Բնավորությամբ նա կատարյալ է։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ կցանկանա խաղալ նրա գլխավորած թիմում»:
Օբամեյանգն իր հերթին նշել է.
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է խաղալ նման մարզիչ ունեցող ակումբում: Կլոպն ինտելիգենտ մարզիչ է»:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում