Ուկրաինան դադարեցնում է ԵՄ-ի հետ ինտեգրումը
Քաղաքական
Ուկրաինայի կառավարությունը հանձնարարել է դադարեցնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքման նախապատրաստության գործընթացը. հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Կասեցնել մի կողմից Ուկրաինայի, մյուս կողմից` Եվրամիության, Ատոմային էներգիայի եվրոպական հանրակցության և մասնակից պետությունների միջև ասոցացման համաձայնագրի կնքմանը նախապատրաստվելու գործընթացը»,- ասված է կառավարության հանձնարարականում:
Կառավարությունը բացատրել է իր որոշումը Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների հետ տնտեսական կապերը զարգացնելու անհրաժեշտությամբ։
Ուկրաինայի կառավարությունը արտաքին գործերի, Էկոնոմիկայի նախարարություններին հանձնարարել է վերականգնել Ռուսաստանի և Մաքսային միության ու ԱՊՀ մյուս երկրների հետ առևտրա-տնտեսական կապերի աշխուժացմանն ուղղված ակտիվ երկխոսությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն