Բացվել է Արթուր Աբրահամի անվան մարզադահլիճ (ֆոտո)
Սպորտ
Այսօր` նոյեմբերի 21-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախի թիվ 99 հիմնական դպրոցում բացվել է բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անվան մարզադահլիճը: Դպրոցի աշակերտները նույն դպրոցն ավարտած աշխարհահռչակ բռնցքամարտիկին դիմավորել են ավանդական աղ ու հացով, երգ-երաժշտությամբ: Արթուր Աբրահամը շրջել է դպրոցում, հանդիպել եւ զրուցել ուսուցիչների հետ, մարզադահլիճում դիտել դպրոցի սաների մարզական հմտությունները, նաեւ բռնցքամարտի վարպետության դաս է անցկացրել աշակերտների համար: Այնուհետեւ Արթուր Աբրահամը դպրոցի դահլիճում ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի 110 ամյակին նվիրված թատերականացված համերգային ծրագրին, որի ավարտից հետո ինքնագրեր է բաժանել աշակերտներին, զրուցել եւ լուսանկարվել նրանց հետ:
Իրեն նման պատվի արժանացնելուն ի պատասխան` Արթուր Աբրահամն իր շնորհակալությունը հայտնել է դպրոցին մարզագույք նվիրելով:
«Ինձ համար մեծ ուրախություն է նման պատվի արժանանալը: Շատ սիրում եմ իմ դպրոցը, իմ բոլոր ուսուցիչներին, մեր դպրոցի տնօրեն տիկին Լյուդմիլա Մարգարյանին: Այս դպրոցը ուղի է հարթել շատերիս համար և ներկայում էլ շարունակում է կարևոր առաքելությունը»,- ասել է Արթուր Աբրահամը` խոստանալով կրկին վերադառնալ իր սիրելի դպրոց.տեղեկացնում է Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:
{gallery}aab{/gallery}
Լուսանկարները` Սիրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջի:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում