«Մահիճները մեր տրորված ու սրտներս մերկանդամ». Սեն-Ժոն Պերս
Գիտություն և Մշակույթ
… Դու, ուր քնած տեսա իմ կանացի ջերմության մեջ, քոչվորի պես ասվեղենով փաթաթված, օ՜, սիրեկանս, հիշիր բոլոր բաց սենյակները ծովի, որտեղ սիրել ենք միմյանց:
Մահիճները մեր տրորված ու սրտերս մերկանդամ, մտածի՛ր ամպրորպի ու լայնարձակ ծովի այս հզոր տրոփյունի մասին, որ մեր արյան զարկերակը եղավ, երբ խոստովանանք էինք որոնում, մտածի՛ր այն բոլոր հանգած լուսատուների մասին, որ ծով էինք տանում ոտաբոբիկ, լույսը չբացված, մրտենիների միջով, ինչպես օրհնյալ մարդասպաններ` աէդների (աէդ- ասմունքող բանաստեղծ հին Հունաստանում) արյունաթաթախ ձեռքերով, մտածի՛ր հալածված բարձունքից ուրուրային ճայերի թռիչքի մեջ:
Սեն–Ժոն Պերս, «Ծովեզերքներ»


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)