Այդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Իրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ Մանուկյան Թևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. Մալխասյան Իրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ 3833. ՔԿ․ Լոնդոնը պատրաստվում է պատժել Իսրայելին «Չաղ Ռուստամի» և Աշոտ Կյուրեղյանի կալանքը երկարաձգվել է․ 24 News Քննարկվում է հայկական ապրանքների արտահանումը Ինդոնեզիա «ԴԱՎՈ ՕԻԼ»-ը տուգանվել է թերլիցքավորման համար «Պետք է արմատախիլ արվի պորտաբույծների համակարգը»․ Ավինյան Ներմուծման ու արտահանման գործընթացի պարզեցում՝ դրոշմավորված ապրանքների փոխճանաչելիության արդյունքում Պղնձի գինը Լոնդոնի բորսայում հասել է նոր ռեկորդի 

Մտորումներ իրական և կեղծ հայրենասիրության մասին

Գիտություն և Մշակույթ

Իրական հայրենասիրությունն առաջին հերթին մարդու ամուր կապվածությունն է իր հողին ու ջրին, եւ որքան խորն են այդ կապի արմատները, այնքան երկիրը կանգուն է ու անսասան:

Բոլոր այն երկրները, որոնք պահպանել են իրենց բազմադարյան պետականությունը, հենց ժողովրդի` իր սեփական հողին կապվածությամբ է պայմանավորված: Իսկ ժողովուրդ եւ ազգ կոչվում են հենց նրանք, որոնք ապրում են տվյալ հողի վրա եւ ունեն իրական հայրենիք: Ցավոք, պետք է նշել, որ այդ տեսակետներից եւ մեր ազգային բնավորությանը հատուկ, մենք` հայերս, որոշակիորեն տարբերվում ենք ուրիշ եւ հատկապես մեր հարեւան ժողովուրդներից: Նրանք շատ ավելի են կապված իրենց հողին եւ բնաշխարհին, քան մենք, եւ թերեւս դա է գլխավոր պատճառներից մեկը, որ պատմականորեն միշտ էլ որոշակի քանակության հայեր հեռացել են իրենց հայրենիքից, հանգրվանել են օտար երկրներում, ստեղծել են գաղութներ, մշակույթի կենտրոններ, աղոթատեղեր եւ հետագայում կեցության պայմանների եւ շրջապատի ազդեցության հետեւանքով մոռացել են մայրենի լեզուն եւ աստիճանաբար ձուլվել տվյալ երկրի ազգերի հետ:

Այս երեւույթի պատճառներից մեկը հետագայում եղել է այն, որ ազգի իրական հայրենասիրական դաստիարակությունը պատշաճ մակարդակի վրա չի գտնվել: Շատ դեպքերում այդ վեհ գաղափարին փոխարինել է նվիրվածությունը կուսակցություններին եւ դավանանքներին, այլ ոչ թե հայրենի հողին, պատմականորեն նրան պատկանող բնատարածքին, լեզվին, մշակույթին, ազգին ու իր արմատների պահպանությանն ու պաշտպանությանը: Իրական հայրենասիրությունը միաժամանակ խելացի հայրենասիրությունն է եւ բարձր պատասխանատվությունն ազգի եւ հայրենիքի ապագայի, ժողովրդի բարեկեցության եւ ճակատագրի նկատմամբ: Այդ պատասխանատվությունն առաջին հերթին պետք է կրեն իշխանությունները, ազգի մտավորականությունը, կուսակցությունները, երիտասարդական միությունները: Չպետք է լինի այնպես, որ համակարգը կամ իշխանությունները եւ կառավարությունները փոխվելուց հետո իշխանությունները իրենց ժողովրդի հետ մնալու փոխարեն լավ եւ վատ օրերին լքեն իրենց հայրենի աշխարհն այն պատճառով, որ հիմա իրենք իշխանության ղեկին չեն: Այսպես եղավ հենց 90-ականների սկզբներին, երբ բացառությամբ լուսահոգի Կարեն Դեմիրճյանի, որը գործնական հայրենասիրության թանգարանային նմուշ կարող էր լինել, կամ Հրանտ Ոսկանյանի, հապճեպ հայրենիքից հեռացավ ՀԿԿ կենտկոմի, քաղաքային եւ շրջանային կոմիտեների քարտուղարների եւ բաժինների վարիչների մի մասըՙ իրենց ընտանիքներովՙ Մուրադ Մուրադյան, Խրիստ Մանդալյան, Լեւոն Սահակյան, Միքայել Մինասբեկյան եւ շատ ու շատ կուսակցական ու կառավարական ղեկավարներ ու պաշտոնյաներ: Եվ նույնիսկ այդ ժամանակ, երբ մեր ազգն ամբողջությամբ ոտքի էր կանգնել Արցախը ազատագրելու համար, այդ «ազգի ղեկավարները» եւ բարձր մտավորականության մի զգալի մասը շտապ Հայաստանից հեռացրին իրենց որդիներին` բանակ չկանչվելու համար: Այդ տարիներին հատկապես «գաղափարախոսության նվիրյալները» իրենց ապօրինի կուտակած գումարներով առեւտրական կետեր բացեցին Մոսկվայում, Գլենդեյլում, Համբուրգում եւ այլուր: Մոսկվայում ստեղծվեց նույնիսկ նախկին կենտկոմականների թատերասեր կանանց ընկերություն:

Կար ժամանակ, որ այդ նույն մարդիկ որեւիցե մեկին ղեկավար աշխատանքի նշանակելու համար ոտից գլուխ ստուգում էին նրա անցյալը, նվիրվածությունը կուսակցությանը եւ գաղափարախոսությանը, բարեկամների առկայությունը արտասահմանում եւ այլն ու նոր միայն երաշխավորում նրան որպես հուսալի պաշտոնյայի: Իսկ երբ փոխվեց համակարգը, այդ նույն մարդիկ առաջինը փոխեցին իրենց կուսակցական պատկանելությունը կամ լքեցին հայրենիքը: Ինչպիսի՜ անազնվություն. չհավատալով գաղափարախոսությանը` ձգտում են հավատացնել ուրիշներին:

Իրական հայրենասիրությունը միաժամանակ նվիրվածությունն է նաեւ մայրենի լեզվին եւ մշակույթին: Յուրաքանչյուր հայ պետք է կատարյալ տիրապետի մայրենի լեզվին եւ գրականությանը ու միշտ գուրգուրանքով պահի: Դրա հետ մեկտեղ չպետք է անտեսել այն իրողությունը, որ այսօրվա գործնական աշխարհում եւ մեզ համար առաջին հերթին խիստ կարեւոր է ռուսերեն եւ անգլերեն լեզուների կատարյալ տիրապետումը, որը հնարավորություն է ստեղծում շփվելու միջազգային գիտատեխնիկական նորություններին, բիզնեսի աշխարհին, բարձր տեխնոլոգիաներին, ինտերնետին եւ այլն: Բայց դա չպետք է դարձնել էլիտար խավ երեւալու մոլուցք. պարզապես այն պետք է ծառայի որպես առօրյա տնտեսական հարցերի լուծման հեշտացման միջոց: Չպետք է վերադառնալ նախկին մոլորություններին, երբ ռուսաց լեզվի իմացությունը դիտվում էր որպես բարձր խավի պատկանելություն եւ ռուսական դպրոց հաճախելը` չնմանվելու հասարակ մահկանացուներին:

Կար ժամանակ, որ հայ կանանց քաղքենի տարրը, որոնք ամենաբացասական դերն էին կատարում մեր ճակատագրում, կացինը ձեռքերին սպառնում էին լուսավորության նախարարներին իրենց երեխային ռուսական դպրոց ընդունելու համար: Մի կին Երեւանի Աջափնյակի ռուսական դպրոցներից մեկում, երբ իր երեխան մայրենի լեզվից ստացել էր անբավարար գնահատական, սպառնացել եւ ասել էր հետեւյալը, որը գրվել է մամուլում. «...Ձեր արմյանսկու երեսից իմ երեխան չպետք է դուրս մնա դպրոցից, ես դեռ բոլորիդ ցույց կտամ...»: Իսկ տողերիս հեղինակը ականատեսն է, որ համակարգի փոփոխությունից հետո, երբ այլեւս միայն ռուսաց լեզվին տիրապետելը արտոնյալ երեւալու չափանիշ չէր, նման կանանցից մի քանիսը արտագաղթելով Կանադա, իրենց վերջին գումարներն էին տրամադրում հայկական կիրակնօրյա դպրոց պահելու համար, որպեսզի իրենց երեխաները չմոռանան մայրենի լեզուն: Կեղծ հայրենասիրություն եւ զուր ջանքեր: Միեւնույն է, շրջապատը միշտ էլ կատարելու է իր գործը:

Լինում է կեղծ հայրենասիրության մեկ այլ տարբերակ եւս: Ոմանք ակնկալելով որոշակի պաշտոն եւ դիրք, եւ անկախ նրանից` հավանում էին տվյալ բնագավառը, թեՙ ոչ, մեր շարժման սկզբում, երբ ամեն անթույլատրելին թույլատրելի էր համարվում, միջամտում էին տնտեսության, արդյունաբերական, շինարարական եւ էներգետիկ օբյեկտների աշխատանքները բնապահպանական պատրվակներով դադարեցնելու եւ հետագայում անդառնալի վնաս պատճառում մեր երկրին:

Դեռեւս 1989-90 թթ. ոմն գրող Կարեն Սիմոնյանը բացառապես հեռու լինելով հիդրոտեխնիկական շինությունների նպատակահարմարություններից եւ անվտանգության խնդիրներից, իր ազգի մասին մտածողի կեղծ գաղափարից հասավ նրան, որ չթույլատրեց կառուցելու Եղվարդի ջրամբարը, որը կարող էր կուտակել 160 մլն խմելու ջուր` ամռանը գյուղատնտեսության` կարիքների համար օգտագործելու նպատակով: Այդ շինարարությանՙ իբրեւ վտանգավոր կառույցի, ապօրինի դադարեցման պատճառով հսկայական քանակության ջուր բաց թողնվեց Սեւանից: Բարեբախտաբար հիմա վերսկսվել է այդ ջրամբարի շինարարությունը, իսկ այդ վայ-հայրենասերը հանգրվանել է Փարիզում:

Մեր ազգի պետականության ամրապնդմանը եւ հոգեբանական կայունությանը, գիտակցաբար թե անգիտակցաբար, որոշակի վնաս են հասցրել նաեւ արտասահմանյան հայ մամուլի առանձին օրգանները: Չգիտակցելով, որ համակարգերը եւ կուսակցությունները հավերժ չեն լինում, ազգն է մնայունը, դեռեւս 20-ական թվականներից սկսած կուսակցական եւ գաղափարական հակամարտությունները, անկախ իրենց կամքից, վերածվեցին հայրենիքը վարկաբեկելու, նրա ազգային վարկը նսեմացնելու, մշակույթը սեւացնելու եւ իրականությունը խեղաթյուրելու համար: Իսկ հետագայում մի շարք այլախոհներ էլ, որոնք փախել էին Հայաստանից` Էդուարդ Հովհաննիսյան, Ռաֆայել Հակոբյան եւ այլք, 30 տարվա ընթացքում «Ազատություն» ռադիոկայանով այնքան լուտանք թափեցին համակարգի գլխին, որն ի վերջո տվեց իր հակառակ պտուղները: Հայրենիքը հայրենաբնակների աչքին դարձավ սատանայի կերպար, որոնցից շատերը օր-օրի սպասում էին հարմար առիթի` թողնելու «անիծյալ» հայրենի օջախը եւ ժամ առաջ ոտք դնելու նրանց ներկայացրած ազատական աշխարհը:

Եվ այս բոլորը նույնպես կամա թե ակամա նպաստեցին զանգվածային արտագաղթի այն ամոթալի գործընթացին, որը թափ առավ հատկապես անկախացումից հետո:

Առաջին հայացքից թվում էր, թե տրված անկախությունը կոգեւորեր մեզ եւ սփյուռքահայությանը` համախմբվելու նոր հայրենիքը կերտելու եւ հզորացնելու համար:

Բայց, ավա՜ղ, տեղի ունեցավ անսպասելին:

Շարժման հենց սկզբից նկատվեց, որ իրենց հայրենասեր եւ վերափոխող հայտարարած գործիչները, որոնք օգտվել էին ստեղծված խառնակ վիճակից, այդ, ուղղակի փողոցից եկած, անբարո եւ բախտախնդիր ասպետները ոչ միայն չկարողացան կողմնորոշվել եւ ստեղծել ազգային պետական խնդիրների լուծման քիչ թե շատ ընդունելի տարբերակներ, այլեւ հակառակը` սար ու ձոր հեռու գտնվելով արտադրական հարաբերությունների եւ, որ կարեւորն է, օրինավորության նորմերից, ստեղծեցին այնպիսի իրադրություն, որտեղ ստեղծվեց կառավարչական բացասական հատկանիշներով մի կոնգլոմերատ վարչակարգ` կանաչ ճանապարհ բացելով մենաշնորհային կապիտալի ստեղծմանը, որն ի սկզբանե հունցված էր մաֆիական փիլիսոփայությամբ:

Այս բոլորի մեղքով էլ կանգ առան հարյուրավոր գործարաններ ու արտադրական օբյեկտներ, եւ հարյուր հազարավոր մարդիկ դարձան գործազուրկ: Եվ դա էր գլխավոր պատճառը, որ նրանք բռնեցին գաղթի ճամփան:

Հիմա խնդիրն էլ ավելի է բարդացել նրանով, որ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ դրսում ունի առնվազն մեկին, որը ոչ միայն օգնում է նյութապես, այլ կարող է, եւ այդպես էլ կա, լինել պոտենցիալ այլ երկիր հրավիրող կամ նրա համար աշխատատեղ ապահովող անձնավորություն:

Իսկ սփյուռքահայ իրական հայրենասերը պետք է կատարի ճիշտ հակառակը, իր բոլոր հնարավորությունները ներդնի, որ հենց իր բարեկամին չհեռացնի հայրենիքից: Մենք չենք ուզում դառնալ համաշխարհային ազգ, ինչպես դա պատկերացնում են մի քանի մոլորյալ գործիչներ, մենք ուզում ենք լինել պարզապես նորմալ եւ համախմբված ազգ:

Իրական հայրենասիրությունը հայրենիք կերտելն ու նրան լուռ, «աննկատ ու անշահախնդիր օգնելն է եւ ոչ թե հայրենիքից հեռացած ու որոշ ժամանակ հետո հայրենիք այցելած եւ մեզ հայրենասիրություն սովորեցնելը, ինչպես դա անում է Գլենդեյլում երեւանցիների միություն ստեղծող ոմն Մարգարիտ Թախտաջյան: Ցավալի է, որ մեր հեռուստատեսությունն արջի ծառայություն է մատուցում այս հարցում` կազմակերպելով հանդիպումներ այդ կարգի այցելուների հետ, հիացմունքով լսում նրանց «խորհուրդները»:

Այժմ բոլոր իրական հայրենասերներից, պետական գործիչներից, մտավորականներից, արտադրության կազմակերպիչներից, սփյուռքահայ ներդնողներից պահանջվում է կատարելու ծայրաստիճան կշռադատված եւ գիտակցորեն հաշվարկված քայլեր` արտադրական ձեռնարկությունների ստեղծման, տեղաբաշխման եւ գյուղատնտեսության վերականգնման համար: Սա է լինելու իրական հայրենասիրությունը, որը միաժամանակ պատասխանատվության կրողն է մնացողների նկատմամբ, իսկ նրա կերտողը պետք է լինի այնպիսի մի խավ, որին նայելով հույս ներշնչվի, որ հայրենիքը միշտ կա:

Ժ. Միրզաբեկյան, Տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ճարտ. ակադեմ. անդամ 

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ ԼավրովԻրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ ՄանուկյանԹևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. ՄալխասյանԻրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ) Ոչ բոլոր ըմպելիքներով կարելի է դեղ խմել․ կենսաքիմիկոսը նշել է՝ որն է ճիշտ տարբերակըԳերմանիայի ռազմական ծախսերը 1945 թվականից հետո կհասնեն ռեկորդային մակարդակի․ Վագենկնեխտ44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ 3833. ՔԿ․ Լոնդոնը պատրաստվում է պատժել ԻսրայելինԱրդյո՞ք օրական 10 հազար քայլն անհրաժեշտ է բոլորին․ բժիշկը պարզաբանել էԷյֆելյան աշտարակը վերսկսել է աշխատանքը աշխատակիցների գործադուլից հետոՀամաշխարհային նավագնացության ազատությունը վտանգի տակ է․ Financial TimesԿրեմլում հայտարարել են, որ բանակցությունների ձգձգման դեպքում Կիևի համար խաղաղության պայմանները կվատթարանանՌուսաստանի հետ երկխոսության մասին Հունգարիայի հայտարարությունները «ոչինչ չարժեն»․ ՌԴ դեսպանՊաշտպանական խմբի ստեղծման ձախողումը հարված է դարձել Կայա Կալասի դիրքերին․ Politico«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կյուրեղյանի կալանքը երկարաձգվել է․ 24 NewsՔննարկվում է հայկական ապրանքների արտահանումը ԻնդոնեզիաՌուսաստանում կստեղծվի վառելիքի շուկայի իրավիճակը վերահսկող համակարգ«ԴԱՎՈ ՕԻԼ»-ը տուգանվել է թերլիցքավորման համարԱՄՆ-ը սկսում է հրաժարվել Ռուսաստանին «ռազմավարական պարտության» հասցնելու գաղափարից․ ՌԴ ՊետդումաFAZ. Ձերբակալվել է էլեկտրահաղորդման գծերի դիվերսիայի մեջ կասկածվող անձ«Պետք է արմատախիլ արվի պորտաբույծների համակարգը»․ ԱվինյանՆերմուծման ու արտահանման գործընթացի պարզեցում՝ դրոշմավորված ապրանքների փոխճանաչելիության արդյունքումԲելոուսովը հայտարարել է Ռուսաստանի և Վիետնամի պաշտպանության նախարարությունների միջև կանոնավոր շփումների մասինԱշխարհում ժամանակի հաշվարկը պատրաստվում են «անջատել» Երկրի պտույտիցՊղնձի գինը Լոնդոնի բորսայում հասել է նոր ռեկորդիՍաուդյան Արաբիան չի պատրաստվում հրաժարվել իր սահմանների պաշտպանության հարցումՀունգարիան արտաքսում է 10 ռուս դիվանագետիՉինաստանի սահմանին որոշ տղամարդկանց ստիպում են սափրել մորուքը․ հայտնի է պատճառըՆյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը Մեծ Բրիտանիան խստացնում է Իրանի դեմ պատժամիջոցներըՍուրբ Աստվածածին, բարեխոսի՛ր մեզ համար, որպեսզի կարողանանք տեսնել Աստծո լույսը, լսել Նրա ձայնը և մեր կյանքով պատասխանել Նրա սիրուն. Տեր ՀեթումԶրուցակիցները ողջունել են Երևանի և Տաշքենդի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը Արմեն Գալջյանն անդրադարձել է Արեգնազ Մանուկյանի կալանավորմանն առնչվող ելույթին Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից 16 կգ թմրամիջոց են դուրս բերելԿատարը և գործընկերները աշխատում են ԱՄՆ-Իրան բանակցությունները վերսկսելու ուղղությամբԻ՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան Սա նորմալ չէ, հաշտ չենք սրա հետ. պատասխան տալու ժամանակը գալու է. Լևոն Քոչարյան Մարիաննա Ղահրամանյանն ընտրվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահՀՀ-ում կձևավորվի առաջատար համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանց. քննարկում Փաշինյանի մոտՀոկտեմբերից Երևանից չվերթներ կսկսվի 3 նոր ուղղությամբՄարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան (տեսանյութ) Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում» են խցանումների խնդիրը. Գառնիկ Դանիելյան«Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պատճառներից մեկը հայ-ռուսական հարաբերություններն են»․ Լևոն ՔոչարյանՀՀ փոխվարչապետը Visa-ի ներկայացուցչի հետ ունեցել է քննարկումԵկեղեցու հետ կապված հարցը կառավարության ծրագրում ներառելը հակասահմանադրական է. Քոչարյան Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ծաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավորՓաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում». Սլուցկի․ Ռուսաստանը կոշտ պատասխան է տվել Գերմանիային (տեսանյութ)
Ամենադիտված