Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել 

Պարտադիր կուտակային համակարգ` դժգոհություններ և փաստարկներ

Հայկական Մամուլ

Ի՞նչ են պահանջում կենսաթոշակային նոր համակարգի եւ մասնավորապես նրա հիմնական' պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ բողոքողները: Նրանց դժգոհության հիմնական պատճառը իրենց աշխատավարձից իրենց իսկ ապագա կենսաթոշակի համար պահվող 5 տոկոսն է, ինչը նրանք համարում են որպես իրենց եկամտի կրճատում այդ չափով: Տրամաբանությունը մոտավորապես սա է. «Ի՞նչ իմանանքՙ 20-30 տարի հետո ինչ կլինի, թողեք իմ աշխատավարձն ամբողջությամբ ինձ»: Ընդ որում, կուտակային համակարգի դեմ բողոքողներն այնքան էլ չեն ցանկանում լսել, որ կառավարությունն իր կողմից հատկացնում է նույն չափի գումար մինչեւ 500 հազար աշխատավարձերի դեպքում, ինչի արդյունքում այդ մարդկանց ընդհանուր եկամտի 10 տոկոսի չափով, ամեն ամիս գումար է հավաքվում նրանց ապագա կենսաթոշակի համար: Այստեղ ճշգրտենք' 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների դեպքում պետության համաֆինանսավորումը չի գերազանցում 25 հազար դրամը:

Անդրադառնանք եկող տարվա հունվարից սկսած նոր համակարգում ընդգրկվող մինչեւ 40 տարեկան անձանց դժգոհող մասի հիմնական պահանջին' չենք ցանկանում տալ մեր եկամտի 5 տոկոսը:

Առաջին եւ հիմնական հակափաստարկը սրան այն է, որ այդ գումարը նրանք ոչ մեկին էլ չեն տալիս: Կրկին շեշտենք' դա մնում է իրենց սեփականությունը' ժառանգման իրավունքով: Այդ կուտակային գումարները չեն մտնում պետական բյուջե, դրանք ակտիվների կառավարիչների կողմից ներդրվում են տարբեր արժեթղթերում, բաժնետոմսերում, պարտատոմսերում, ավանդներում եւ երկարաժամկետ շրջանառության արդյունքում ավելանում են' դառնալով մարդու եկամուտներին հնարավորինս մոտ կենսաթոշակ: Կառավարիչները գտնվելու են ԿԲ խիստ վերահսկողության տակ, որոնց հնարավոր է փոխել ցանկության դեպում:

Առաջին հայացքից թվում է, որ իսկապես' բողոքողները ներկան են ավելի կարեւորում, քան հեռավոր թվացող կենսաթոշակային տարիքը, մտածելով մինչ այդՙ «ով մեռած, ով ողջ»: Սակայն, մյուս կողմից, երբ գա այդ կենսաթոշակային 63 տարեկանը, որը հիմա թվում է հեռավոր, բայց երբեւէ գալու է, եւ այն ժամանակ նրանք ստանան իրենց ներկայիս աշխատավարձի համեմատ էապես ցածր կենսաթոշակ, չե՞ն ասի «էս ի՞նչ պետություն է, ի՞նչ թոշակ է տալիս»: Կասեն անշուշտ, ինչպես ասում են մեր տարեցները հիմա: Սակայն, ի տարբերություն մեր տարեցների, որոնց հնարավորություն չէր ընձեռնվել կուտակելու ապահով ծերության համար, եւ որոնք բարոյական իրավունք ունեն դժգոհել ներկայիս թոշակների չափից, նույն իրավունքը այն ժամանակվա կենսաթոշակառուները չեն ունենա: Չեն ունենա, բայց հաստատ կդժգոհեն, մոռանալով, որ ժամանակին դեմ էին իրենց ապագա բարձր կենսաթոշակը ձեւավորելու հնարավորությանը: Կմոռանան նաեւ, որ բարձր կեսնաթոշակ ունենալուն հավասարապես օգնում է պետությունը: Սա երկրորդ կարեւոր փաստարկն է նոր համակարգից բողոքողների դեմ:

2014-ի պետական բյուջեում շուրջ 20 մլրդ դրամ է հատկացվել պարտադիր կենսաթոշակային համակարգի մեջ մտնողների ապագա կենսաթոշակներին պետության կողմից 5 տոկոսների տրամադրման, այսինքն' համաֆինանսավորման համար: Փաստորեն, այդքան գումար չի տրամադրվելու ներկայիս կեսնաթոշակառուներին, նպաստառուներին, ռազմական կամ առողջապահական ծախսերին, սոցիալական նպատակային ծրագրերին, աշխատավարձերին, այլ տրամադրվելու է մինչեւ 40 տարեկան անձանց բարեկեցիկ ծերությանը, իսկ վերջիններս էլ դժգոհում են: Այլ բան, եթե բողոքեին նրանք, ում այդ գումարը ուղղվելու փոխարեն' ուղղվում է ներկայումս բարձր աշխատավարձ, ապագայում' բարձր կենսաթոշակ ստացողներին:

Երրորդ հակափաստարակն այն է, որ պետությունը, անկախ նրանից, թե այս պահին ո՞ր ուժը կամ ովքե՞ր են կառավարում, պարտավոր է մտահոգվել ոչ միայն այսօրվա իրավիճակի, այլեւ ապագայի համար: Ներկայիս կառավարության համար ստանձնել պատասխանատվություն նման բարեփոխում անցկացնելու, որի արդյունքները երեւալու են առնվազն 23 տարի հետո, երբ բոլորովին այլ կառավարություն է լինելու, ինչ-որ տեղ ռիսկային է: Ի վերջո, կարող էր ներկայիս կառավարությունը թողնել սա հաջորդ կառավարությանը, նա էլՙ հաջորդին եւ այդպես շարունակ: Սակայն բանն էլ հենց այն է, որ այդպես չի կարող անվերջ շարունակվել:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին
Ամենադիտված