Կուտակային համակարգի դեմ բողոքողներին կտրվի գրավոր պատասխան
Հայկական Մամուլ
Կենսաթոշակային նոր' պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքողները երեկ կառավարության շենքի առջեւ էին հավաքվել: Նրանց հիմնական պահանջն էր հետաձգել նոր համակարգի եւ մասնավորապես կուտակային բաղադրիչի կիրառումը: Նրանք կառավարությունից պահանջում էին պատասխանել իրենց գրավոր պահանջներին: Ցուցարարների հետ հանդիպեց կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմումների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա խոստացավ ներկայացրած գրավոր պահանջներին գրավոր պատասխաններ տալ, միաժամանակ նշելով, որ այս օրենքի հետ կապված կառավարությունը բազմիցս պարզաբանումներ է տվել:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը