Աշխատանքային չէ, բայց առիթի դեպքում շփվում ենք. Խաչիկ Գալստյանը` իր և Ծառուկյանի փոխհարաբերությունների մասին
Հայկական Մամուլ
Նախօրեին, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Մոսկվա» կինոթատրոնում պարգեւատրում էր բոդիբիլդինգով զբաղվող մարզիկներին, Ծառուկյանի կողքին՝ կադրերում երեւում էր նաեւ նրա նախկին մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Խ. Գալստյանից պարզել, թե այժմ ինչ փոխհարաբերություններ ունի ԲՀԿ առաջնորդի հետ: «Դրանք հին կադրեր են՝ երեւի նախանցած տարվա: Այդ միջոցառմանը չեմ մասնակցել: Չգիտեմ, կարող է՝ իմ նմանակի՞ն են գտել»,-կեսկատակ-կեսլուրջ նշեց մեր զրուցակիցը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինքն արդյոք որեւէ շփում ունի Ծառուկյանի հետ, Գալստյանը պատասխանեց. «Աշխատանքային չէ, բայց առիթի դեպքում շփվում ենք»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը